211652_close_icon
views-count1313 դիտում article-date 09:26 27-05-2016

Մարդիկ մենաշնորհված ոլորտները մտնելուց առաջ պետք է կտակ գրեն. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Կազմվել են հուշաթերթեր, թե ինչպես կարելի է բանան, շաքարավազ, բենզին, ալյուր, թռչնամիս, ցիտրուսային բույսեր և այլ ապրանքներ ներկրել», հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։ «ՉԻ» – Փաստորեն՝ Արծվիկ Մինասյանին թվում է, թե գործարարները մինչև հիմա այդ ապրանքները չեն ներմուծել, որովհետև ձևը չեն իմացել։ Այ հիմա հուշաթերթիկը կկարդան և կներմուծեն։ Իսկ իրականում այդ ապրանքատեսակների պոտենցիալ ներկրողների համար պիտի բոլորովին այլ հուշաթերթիկ կազմվեր՝ «առաջին բուժօգնության հասցնելու և ստանալու մասին»։ Մարդիկ այդ ոլորտները մտնելուց առաջ պիտի իմանան, թե ինչպես դադարեցնել արյունահոսությունը, ճիշտ վիրակապել ջարդված վերջույթները, ինչ դիրքով պառկել գանգուղեղային կոտրվածքների դեպքում, ինչով ախտահանել պատահաբար պոկված ականջների տեղերը և այլն։ Համաձայնվեք՝ նման կարգի հմտությունները հաստատ պետք կգան նրանց, ովքեր որոշել են կարագ, բանան, շաքարավազ, ձեթ կամ բենզին ներկրել։ Ի դեպ՝ չէր խանգարի նաև հիշեցնել, որ նման փորձերից առաջ համենայնդեպս կտակ գրեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր