211652_close_icon
views-count5225 դիտում article-date 19:20 11-12-2020

Մարադոնան կտակ չի թողել. նրա 37 մլն ֆունտ կարողության համար պայքարում են 17 ազգական

Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի ազգականները սկսել են պայքարել նրա կարողության համար, որը գնահատվում է 37 մլն ֆունտ: Ժառանգությանը հավակնում են 16 հոգի՝ ներառյալ նրա հինգ օրինական երեխաները: Բացի այդ, գործընթացին միացել են Մարադոնայի յոթ՝ արտամուսնական կապերից ծնված երեխաները և նրա հինգ քույրերից չորսը: 60 տարեկան հասակում վախճանված Մարադոնան կտակ չի թողել: Նշվում է, որ 2012 թվականին նա փաստաթուղթ էր ստորագրել, բայց հետո այն չեղարկել էր: Համաձայն դատական փաստաթղթերի, նրա կարողությունը ներառում է կանխիկ գումար Շվեյցարիայում, Դուբայում և Բուենոս-Այրեսում, սեփականություն աշխարհի տարբեր երկրներում և շքեղ ավտոմեքենաների պարկ: Արգենտինական օրենսդրությունը արգելում է երեխաներին զրկել ժառանգությունից և պահանջում է, որ բոլոր հավասար չափով փայ ստանան: «Առանց ժառանգության Մարադոնայի բոլոր երեխաները, այդ թվում՝ նրանք, ում նա երբեք չի տեսել, կարող են հավակնել նրա կարողության հավասար չափաբաժնի: Դա ակնհայտորեն անընդունելի է երեխաների համար, որոնք երկար տարիներ եղել են նրա կյանքի մի մասը: Հիմա նրանք իրենց խաբված են զգում», ասել է Մարադոնայի ընտանիքի անդամներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ:

Նմանատիպ նյութեր