71179 դիտում
18:30 27-05-2016
Վերջին զանգին մասնակցող օրինախախտ երեխաները իրենց «գոլդ» մեքենաներով հավաքվել էին Էջմիածնի ոստիկանության դիմաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է ծնողներին, որպեսզի Վերջին զանգի տոնակատարություններին մասնակցող իրենց շրջանավարտ երեխաներին տրանսպորտային միջոցներն չտրամադրեն, քանի որ դա առաջին հերթին բխում է հենց իրենց շահերից:
Սակայն լինում են ծնողներ, ովքեր ականջալուր չեն լինում ոստիկանության հորդոր-խնդրանքներին և ամենագնաց ավտոմեքենաները տալիս են, անգամ երբ նրանք վարորդական իրավունք չեմ ունենում:
Այսօր Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները Արմավիրի մարզում հայտնաբերել և ՃՈ տուգանային հրապարակ են տեղափոխել մեծ թվով տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները եղել են անչափահասներ, ովքեր մասնակցելիս են եղել Վերջին զանգի միջոցառումներին: Նրանց մի մասն էլ ավտոմեքենաների միջից գրեթե ամբողջովին դուրս են հանել իրենց ավտոմեքենաների միջից` մյուս վարորդների համար ստեղծելով վտանգավոր իրավիճակ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր, իսկ տարված ավտոմեքենաների մեջ մեծ թիվ են կազմել Արմավիրի մարզում հայտնի մարդկանց փափկասուն որդիների վարած մեքենաները:
Ի դեպ` ոստիկանության Վաղարշապատի բաժնի բակում որոշ երեխաների ծնողներ տեսնելով, որ ճանապարհային ոստիկանությունը հայտնաբերել է իրենց երեխաներին` գոհունակություն էին հայտնում, ասելով. «Եթե Ճանապարհային ոստիկանները երեխաների ավտոմեքենաները չտեղափոխեին պլաշչադկաներ, ապա չէր բացառվում, որ ռույլի տեղը կարգին չիմացող երեխաները փորձանք բերեին թե իրենց,, թե որոշ մարդկանց»:
Կային նաև «ծալապակասներ», ովքեր դժգոհում էին ասելով` «Ինչա երեխեն իրավունք չունի՞ առանց պռավի մի բաժակ էլ խմած իրա մուղամով քշի»:
Ճանապարհային ոստիկանությունը 2 օր շարունակելու է ուժեղացված ծառայությունը, քանի որ այդ մասին կարգադրել է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Հսկողությունը դրվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի վրա:
Վերջինիս կարգադրությամբ էլ Երևանում աշխատանքները ղեկավարում է Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը., իսկ մարզերում` ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
48244 դիտում
21:58 01-04-2015
«Գոլդ» տղերքի «գոլդ» համարներով «գոլդ» ավտոները գայի «գոլդ» տղերքը «գոլդաթափ» արեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
15296 դիտում
22:59 14-01-2025
Արագածի գագաթին ամպե փետուր է իջել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
11380 դիտում
22:21 14-01-2025
Ձմեռն ամենահաճելի եղանակներից մեկն է երեխաների համար, նրանց տեսնելով հիշում ես մեծն Սևակին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ