54142 դիտում
19:17 27-05-2016
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Opel-ը, Volkswagen-ն ու Toyota Prado-ն. վիրավորների մեջ է ՀՀ վերահսկիչ պալատի 1-ին վարչության պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ` մայիսի 26-ին Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով:
Ժամը 12:20-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի թիվ 270/1 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 21-րդ թաղամասի բնակիչ, 22-ամյա Ալիկ Տեր- Թովմասյանի վարած Volkswagen մակնիշի 34 CQ 459 համարանիշի և Արտաշատ քաղաքի բնակիչ, 57-ամյա Գագիկ Բեգլարյանի վարած Toyota մակնիշի 444 ՕՕ 02 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո Volkswagen-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Մասիս քաղաքի բնակիչ, 30-ամյա Վարդան Մաիլյանի վարած Opel մակնիշի 34 TQ 634 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Վ. Մաիլյանը, ուղևորներ, Նորագավիթ 9 փողոցի բնակիչ, 39-ամյա Արտակ Գրիգորյանը և Մասիս քաղաքի բնակիչներ, 34-ամյա Ռիմա Աղախանյանը, 53-ամյա Սոֆիկ Օհանյանը, վարորդներից Վ. Մաիլյանն ու Ա. Գրիգորյանը տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ Ռ. Աղախանյանը և Ս. Օհանյանը ` Երևան բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդներից Գ. Բեգլարյանը աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատում` որպես 1-ին վարչության պետ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դտավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15296 դիտում
22:59 14-01-2025
Արագածի գագաթին ամպե փետուր է իջել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
11380 դիտում
22:21 14-01-2025
Ձմեռն ամենահաճելի եղանակներից մեկն է երեխաների համար, նրանց տեսնելով հիշում ես մեծն Սևակին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ