211652_close_icon
views-count13157 դիտում article-date 10:55 28-05-2016

Արմավիրի մարզում շտապօգնության կայանի բժիշկը Volkswagen-ով վթարի է ենթարկվել. նա և ընտանիքի 5 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 31-ամյա Սևակ Ավետիսյանը իր վարած Volkswagen մակնիշի 49 AՕ 049 համարանիշի ավտոմեքենայով Արգավանդ գյուղի թիվ 23 տան դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Ավետիսյանը, և նրա ուղևորները՝ համաքաղաքացիներ, 1-ամյա Հայրապետ Ավետիսյանը, 2-ամյա Գուրգեն Ավետիսյանը, 11-ամյա Ջուլիետա Ավետիսյանը, 14-ամյա Սեդա Հովհաննիսյանը և Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 16-ամյա Մանուկ Բարիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս. Ավետիսյանն աշխատում է «Արմավիր» շտապօգնության կայանում՝ որպես բժիշկ, իսկ վիրավորները նրա ազգականներն են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դտավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր