4386 դիտում
11:11 28-05-2016
Ընտրություն չունեինք, հրաման էինք կատարում։ Դա մոլորություն է՝ ընտրություն միշտ էլ կա. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. ««Գեներալ Մատվեյ Շապոշնիկովի մասին ինձ հիշեցրին ընկերներս՝ ի հակադրություն Համազասպ Բաբաջանյանի, որի արձանը վերջերս դրվել է Երևանում։ Մարշալ Բաբաջանյանը նույնպես խիզախաբար կռվել էր նացիզմի դեմ՝ դրսևորել էր զորավարի բարձր հմտություններ, ինչի համար նա գուցե արժանի է արձանի բայց հարց է, թե ինչպիսի՞։
Երկու զորավարների տարբերությունն արտահայտվեց Երկրորդ աշխարհամարտից հետո։ Մեր հայրենակիցը կատարեց խորհրդային իշխանության անբարոյական, «մարդակեր» հրամանը՝ Հունգարիայում տանկեր հանելով Սովետի դեմ ապստամբած ժողովրդի և ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության դեմ։ Իսկ գեներալ Մատվեյ Շապոշնիկովը հրաժարվեց կատարել նմանատիպ մի հրաման խորհրդային Նովոչերկասկ քաղաքում։
Դա տեղի ունեցավ 1962 թվականի հունիսին, երբ այդ քաղաքի բանվորները դուրս էին եկել տարերային ցույցի՝ իրենց կյանքի պայմանների կտրուկ վատթարացման դեմ։ Հյուսիսկովկասյան ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Շապոշնիկովը հրաման էր ստացել տանկեր դուրս բերել բողոքող բանվորների դեմ, բայց գեներալը հրաժարվեց կատարել այդ հրամանը՝ ասելով, «ես չեմ տեսնում այն հակառակորդին, որի վրա ես պետք Է հարձակվեմ մեր տանկերով»։ Ավելին՝ սադրանքներից խուսափելու համար գեներալը հրամայել Էր լիցքաթափել ինքնաձիգները և հանձնել զինամթերքը։ Բանակի չմիջամտելու շնորհիվ Նովոչեկասկում զոհվել Էր 26 հոգի։ Եթե Շապոշնիկովը կատարեր հրամանը՝ կլինեին հազարավոր զոհեր։ 1956 թվականի աշնանը Հունգարիայում «Վիխր» օպերացիայի ժամանակ, որին մասնակցում էր նաև Համազասպ Բաբաջանյանի գլխավորած 8-րդ մեխանիզացված բանակը, զոհվել է ավելի քան 3 հազար մարդ։ Բաբաջան|անը հետո դարձավ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ։ Իսկ Շապոշնիկովին հեռացրեցին կուսակցությունից, զորացրեցին և նույնիսկ քրեական գործ հարուցեցին՝ «հակախորհրդային քարոզչության» հոդվածով, քանի որ նա փորձում էր տարբեր հասցեներով նամակներ գրել Նովոչերկասկում տեղի ունեցած իրադարձությունների մասին։
Մենք ընտրություն չունեինք, մենք հրաման էինք կատարում»,– ասում էին հազարավոր մարդկանց գազային խցիկներ ուղարկող նացիստական Գերմանիայի սպաները։ Դա մոլորություն է՝ ընտրություն միշտ էլ կա»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
8362 դիտում
10:49 19-08-2017
Մոլորություն է, թե սովորելով ոչ մի բանի չես հասնի. 21-րդ դարում ամենաթանկ ապրանքը գիտելիքն է. «Առավոտ»
7806 դիտում
10:47 02-02-2019
Տարածված մոլորություն․ ՌԴ տարածքում արգելափակվել է aravot-ru.am կայքը․ «Առավոտ»
8864 դիտում
18:33 28-02-2016
« Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես». Մարտիրոս Սարյան
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»