211652_close_icon
views-count3119 դիտում article-date 09:18 31-05-2016

100 ներմուծող ընկերություններ ապրիլ ամսվա հայտարարագրերի մեջ սխալ թվեր են ներկայացրել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ավելի քան 100 ներմուծող ընկերությունների ապրիլ ամսվա հաշվապահական փաստաթղթերի մեջ սխալ թվեր են ներկայացվել, այդ պատճառով էլ այս ապրիլին անցած տարվա ապրիլի համեմատ ներմուծման թռիչքաձև աճ է արձանագրվել։ Բայց այլ աղբյուրներից տեղեկացանք, որ այդ ընկերություններից մեկը ինչ-ինչ պատճառներով ոչ թե 30, այլ 60 միլիարդ դրամի հայտարարագիր է ներկայացրել։ Այդ ընկերություններից մեկն այդ հայտարարագրով ներկրել է իոնային լամպեր, իսկ մյուսը ալյուր։ Մեզ չհաջողվեց ճշտել այդ ընկերությունների անունները, բայց երկրորդը կապվում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան հետ։ Իսկ Ազգային վիճակագրական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ այսօր կհրապարակեն Սոցիալ-տնտեսական իրավիճակի ամփոփ նկարագիրը, որտեղ ապրիլ ամսվա ներմուծման տվյալները ճշգրտվելու են»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր