2886 դիտում
23:28 07-03-2019
Հայաստանը ITB Berlin-ում ներկայացրել է իր զբոսաշրջային գրավչությունները. հայկական միասնական տաղավարը ներկայացրել են 14 զբոսաշրջային ընկերություններ
Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը, ՀՀ ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ծրագրի շրջանակներում, մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ մարտի 6-10-ը կազմակերպել է ITB Berlin 2019 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանի զբոսաշրջային ընկերությունների մասնակցությունը։
Ցուցահանդեսին հայկական միասնական տաղավարը ներկայացրել են 14 զբոսաշրջային ընկերություններ:
Ցուցահանդեսի շրջանակներում տարաբնույթ միջոցառումների միջոցով ներկայացվում է հայկական զբոսաշրջային ներուժը։
Ցուցահանդեսի շրջանակներում, մարտի 7-ին, ՀՀ ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջության զարգացման փորձագետ Սեբաստիան Ֆալկը, ինչպես նաև Գերմանիայում ՀՀ դեսպանատան պաշտոնյաները մասնակցել են Մետաքսի ճանապարհի երկրների նախարարական 9-րդ հանդիպմանը:
Հանդիպումը նվիրված էր զբոսաշրջության երկարաժամկետ զարգացման հարցերին՝ «Մետաքսի ճանապարհ»-ի պատմական երթուղուն։
ITB Berlin 2019-ի շրջանակներում Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը հանդիպումներ է ունեցել գերմանացի, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներից ժամանած բլոգերների հետ, ձեռք բերել պայմանավորվածություններ, ինչը կնպաստի դեպի Հայաստան արտասահմանյան բլոգերների ճանաչողական այցերի կազմակերպմանը, որի շրջանակներում կներկայացվեն Հայաստանի զբոսաշրջային ներուժն ու գրավչությունները։
Մարտի 7-ին Հայաստանի միասնական տաղավարով մասնակցող զբոսաշրջային ընկերությունները մասնակցել են նաև «ITB Speed Networking Event» ծրագրին։ Ծրագրի շրջանակում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայկական և ցուցահանդեսին մասնակից արտասահմանյան ընկերությունների ու անհատների միջև B2B հանիպումների ձևաչափով։
ITB Berlin 2019 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը շարունակվում է և հայկական զբոսաշրջային ընկերությունները ձեռք են բերում նոր պայմանավորվածություններ։
ITB Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը B2B ձևաչափի հանդիպումների, գործարար կապերի ստեղծման ու ամրապնդման լավագույն միջազգային հարթակներից է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2004 դիտում
12:38 08-03-2019
Հայաստանը ITB Berlin-ում ներկայացնում է իր զբոսաշրջային գրավչությունները
2566 դիտում
16:47 13-03-2017
Հայաստանը մասնակցել է «ITB Berlin-2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
Այս բաժնից
865 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»