3428 դիտում
11:27 31-05-2016
Հարավկովկասյան երկաթուղիների բարձրաստիճան պաշտոնյան հակահայկական քարոզչության համար հեռացվել է աշխատանքից. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ»՝ մայիսի 20-ի համարում լույս տեսած Հարավկովկասյան երկաթուղում տիրող իրավիճակի մասին լուրը մեծ արձագանք է գտել։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԿԵ բեռնափոխադրումների ծառայության պետի տեղակալ Վլ. Լյոխկին, ով իր բաժնի աշխատակիցների մոտ բացահայտ հակահայկական քարոզչության էր արել, արձակուրդից հետո չի վերադառնալու Հայաստան։ Նրան հեռացնում են զբաղեցրած պաշտոնից։
Նյութի հրապարակումից հետո խմբագրությունը նամակ է ստացել ՀԿԵ անանուն աշխատակիցներից, որտեղ մեզ շնորհակալություն էին հայտնում հրապարակման համար և խնդրում բարձրաձայնել մյուս չարաշահումների, խախտումների և խնդիրների մասին.
«Հայկական երկաթգիծը ոչ ոքի անհրաժեշտ չէ, և ռուսական երկաթգծի «աստվածները» այցելելով այստեղ՝ օգտվում են առիթից։ Կանխամտածված կամ պատահական բացթողումների արդյունքում՝ կոնցեսիոն պայմանագրով՝ ՀԿԵ ղեկավարությունը կարող է վաճառել շարժակազմը, որը ներգրավված չէ տրանսպորտի մեջ. այսինքն, եթե մենք չունենանք երկաթուղային տրանսպորտ, նրանք կարող են վաճառել բոլոր մեքենաները, էլեկտրաքարշակները, դիզելով լոկոմոտիվները, էլեկտրական գնացքը։ Հիմա պատրաստվում են վրացիներին վաճառել ավելի քան 300 վագոն, բայց այդ վագոնները պատկանում են Հայաստանին։ Եթե վաղը տրանսպորտային աճ արձանագրվի, նույն վագոնները պետք է հետ գնել նրանցից և արդեն շատ ավելի թանկ գնով»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
7701 դիտում
10:41 19-10-2017
«Հարավկովկասյան երկաթուղիների» գնումները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում. «Ժամանակ»
2552 դիտում
09:14 20-05-2016
Հարավկովկասյան երկաթուղում նոր սկանդալ է հասունանում քաղաքական հողի վրա. «Չորրորդ իշխանություն»
2165 դիտում
09:48 15-06-2016
Հարավկովկասյան երկաթուղում ճգնաժամը գնալով խորանում է. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
1357 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»