7704 դիտում
10:41 19-10-2017
«Հարավկովկասյան երկաթուղիների» գնումները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մենք նախօրեին անդրադարձել էինք «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում տիրող անօրինություններին։ Գրել էինք, թե ինչպես է ընկերության ղեկավարությունը մեխանիզմներ գտել յուրացնելու ՀՀ կառավարության կողմից ամեն տարի ՀԿԵ-ին տրվող վնասների փոխհատուցման գումարները։ ՀԿԵ-ն արհեստականորեն նվազեցնում է տոմսերի վաճառքի թիվը, միտումնավոր քիչ թիվ է ցույց տալիս, որպեսզի վնասի չափն ավելի մեծ լինի, իսկ վնասը, ինչպես արդեն նշեցինք, փոխհատուցում է ՀՀ կառավարությունը։ Նույն մեխանիզմներով էլ ընկերության ղեկավարությունը իրականացնում է գնումների գործընթացը։
Մեր տեղեկություններով՝ վերջերս իրավապահների ուշադրությունն են գրավել ընկերության գնումները։ Մասնավորապես, վերջերս մրցույթ է հայտարարվել Արմավիրից Մեծամորի ատոմակայանի ուղղությամբ երկաթգծի նորոգման համար։ Ատոմակայանի ուղղությամբ երկաթուղու գծերի նորոգման կարիք է առաջացել։ Ձևական մրցույթ է հայտարարվել, և մրցույթը շահել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր ինժեների եղբոր ընկերությունը։ Արդյունքում ներքին խնդիրներ են առաջացել, աղմուկ է բարձրացել, որից հետո, մեր տեղեկություններով, խնդրով սկսել են զբաղվել իրավապահ մարմինները, և առջիկա օրերին հնարավոր է քրեական գործ հարուցվի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1428 դիտում
10:43 28-08-2014
ՀՀ դատական դեպարտամենտն առաջիկայում կրկին հայտնվելու է իրավապահների ուշադրության կենտրոնում. «ՀԺ»
2326 դիտում
09:11 23-10-2014
Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը՝ իրավապահների ուշադրության կենտրոնում. Ժողովուրդ
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»