211652_close_icon
views-count2560 դիտում article-date 15:25 31-05-2016

Վառնայի հայ շրջանավարտները տեղի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում ստացան Աստծո օրհնությունը

Ս.թ. Մայիսի 29-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց համայնքի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը, տեղեկացնում է «ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ» հայկական տեղեկատվական [url=http://gantegh.agbubulgaria.org/]կայքը[/url]: Արժանապատիվ Տեր Հայրն իր հոգեշունչ քարոզում խոսեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հիմնադրման, նրա դերի ու նշանակության մասին: Պատարագին ներկա էին նաև այս տարվա Վառնայի հայ շրջանավարտները, որոնց հատուկ հրավիրել էր Տեր Հայրը: Պատարագի ավարտից հետո տեղի ունեցավ Վառնայի հայ համայնքում այլևս ավանդություն դարձած «Շրջանավարտների օրհնության կարգ»: Տեր հայրը օրհնեց բոլոր շրջանավարտներին և մաղթեց նրանց բազմաբեղուն ապագա և Աստուծո առաջնորդությունը իրենց հետագա նախաձեռնությունների մեջ: Այնուհետև կատարվեց Հայրապետական մաղթանքի արարողություն, որի ընթացքում ներկաներն աղոթեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության և պայծառության ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կյանքի արևշատության և արգասավոր հովվապետության համար:

Նմանատիպ նյութեր