211652_close_icon
views-count2545 դիտում article-date 13:10 01-06-2016

Ալիմենտների, տեսակցությունների հետ կապված` երեխաների իրավունքների պրակտիկ կիրառության խնդիրներ են լինում. փաստաբան Մարինե ֆարմանյան

Ընտանեկան օրենսդրությունը և երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող օրենսդրությունը բավարար է, թեև պրակտիկ կիրառության մեջ խնդիրներ լինում են, որոնք առնչվում են ալիմենտների բռնագանձման պահանջին ու տեսակցությունների իրավունքին: Այս մասին ասօր` հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգայի օրվա առիթով հրավիրված ասուլիսին հայտարարեց Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը ու նշեց, որ դրա պատճառով երեխաները վատ վիճակում են հայտնվում: «Նիստերը երկար ժամանակ ձգձգվում են, քանի որ դատարանները խայտառակ ծանրաբեռնված են.. Կինը, վատ հարաբերություններ ունենալով ամուսնու հետ, ալիմենտի բռնագանձնման պահանջ է ներկայացնում՝ հույս ունենալով, որ կարճ ժամանակ անց այդ ալիմնետը կտրվի, կկարողանա իր երեխայի կարիքները հոգալ, սակայն դատական նիստերը նշանակվում են ուշ-ուշ: Այդ ընթացում առկախ է մնում, թե ինչպես պետք է երեխայի կարիքները հոգալ, ինչպես պետք է երեխան սնվի»,- իրավիճակը ներկայացրեց փաստաբանը: Ըստ նրա՝ ծնողները, իրար հետ վեճերով, վատ են անդրադառնում երեխայի հոգեբանական վիճակի վրա: Վերջերս, օրինակ, եղել է դեպք, երբ ծնողները նույն տարածքում չեն կարողացել հաղորդակցվել միմյանց հետ, ինչի արդյունքում նրանց ընդհանուր երեխան հայտնվել է վատ հոգեվիճակում: «Այս վիճակը ազդում է երեխայի հոգեվիճակի վրա, այս վիճակը ես համարում եմ երեխայի նկատմամբ ծնողների կողմից բռնության տեսակ»,- ասաց Մ. Ֆարմանյանը: Ըստ փաստաբանի` երեխաների նկատմամբ բռնության դեպքեր հաճախ չեն լինում և այստեղ կարևոր է հայկական մենթալիտետը:

Նմանատիպ նյութեր