2417 դիտում
22:21 01-06-2016
ՀՀ ԱԳ փոխնախարարի ելույթն Ահաբեկչության դեմ պայքարին նվիրված ԵԱՀԿ համաժողովին
Մայիսի 31-ից հունիսի 1-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը Բեռլինում մասնակցեց ԵԱՀԿ գերմանական նախագահության շրջանակներում կազմակերպված «Բռնի ծայրահեղականության և արմատականության կանխարգելում և հակազդում» խորագրով հակաահաբեկչական համաժողովին: Միջոցառմանը ներկա էին ԵԱՀԿ մասնակից և գործընկեր երկրների բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ: Բացման խոսքով հանդես եկան ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը։
Փոխնախարար Հովակիմյանն իր ելույթի սկզբում նշեց, որ Հայաստանը ԵԱՀԿ շրջանակներում առաջինն էր, որ դատապարտեց «Իսլամական պետության» և «Ալ-Նուսրայի» կողմից Իրաքում եզդիների և Դեյր-Զորում ու Քեսաբում հայերի դեմ իրականացված ոճրագործությունները: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել ատելության հողի վրա իրականացված հանցագործությունների կանխարգելմանը, քանի որ դրանք բռնի ծայրահեղականությունն անմիջականորեն կապում են ահաբեկչության հետ:
Ըստ փոխնախարար Հովակիմյանի՝ առկա հակամարտությունները պարարտ հող են ստեղծում բռնի ծայրահեղականության համար, հատկապես այն պարագայում, երբ պետական իշխանություններն այդ հակամարտությունները օգտագործում են մարդու իրավունքները սահմանափակելու և հակամարտության կողմերի նկատմամբ ատելություն սերմանելու նպատակով: ԱԳ փոխնախարարը ընդգծեց, որ, ցավոք, մեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները միայն եկան հաստատելու հայկական կողմի մտահոգությունը, երբ Ադրբեջանի զինված ուժերը, կրկնօրինակելով Սաֆարովի և «ԴԱԻՇ»-ի գործելաոճը, գլխատում և խոշտանգում էին ոչ միայն զինվորականներին, այլև` խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ նաև ծերերին և կանանց։ Այդ ոճրագործություններն իրականացնողները ոչ միայն չդատապարտվեցին, այլև պարգևատրվեցին Ադրբեջանի նախագահի կողմից:
Ամփոփելով իր ելույթը` փոխնախարար Հովակիմյանը շեշտեց, որ պետությունների՝ բռնի ծայրահեղականությունը և ահաբեկչությունը իրենց նպատակներին ծառայեցնելու ցանկացած փորձ պետք է խստագույնս դատապարտվի։
Նմանատիպ նյութեր
2578 դիտում
13:20 29-03-2017
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված համաժողովին
1039 դիտում
19:36 12-03-2015
ՌԴ ԱԳՆ-ում ահաբեկչության դեմ պայքարի հարցերով փոխնախարարի նոր պաշտոն կլինի
Այս բաժնից
925 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»