211652_close_icon
views-count1421 դիտում article-date 10:26 02-06-2016

Պատերազմի հերոսականությունը և անարդար իրականությունը նժարների վրա են. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ինձ թվում է՝ մարդու իրական վաստակը կարելի է ամբողջությամբ, «լիաթոք» գնահատել, եթե՝ ա/ նա ամբողջ կյանքում, պատերազմից հետո էլ է իրեն դրսևորում որպես պարկեշտ անձնավորություն, և բ/ եթե նա առավոտվանից գիշեր չի գոռում իր ծառայությունների մասին՝ նսեմացնելով ուրիշների ծառայությունները։ Եթե նժարների վրա են դրվում պատերազմի հերոսականությունը և անարդար իրականությունը, ապա երկրորդը հասարակական ընկալման մեջ վաղ թե ուշ գերակշռում է։ Մեր երեխաներն առաջին դասարանից գիտեն, թե ովքեր են Գարեգին Նժդեհը կամ զորավար Անդրանիկը, բայց նրանք ամենևին էլ վստահ չեն, որ Հայաստանում հնարավոր է հարստանալ առանց խաբելու, «քցելու», առանց զոռբայություն ցուցաբերելու և առանց ուրիշի ունեցվածքը խլելու։ Հերոսների օրինակները ոգևորում են մարդկանց՝ ռազմի դաշտում թշնամու դեմ կռիվ տալու։ Կյանքի անարդարությունը ստիպում է քաղաքացիներին մտածել արտագաղթելու մասին։ Երկու տարբերակներն էլ կան՝ որպես հնարավորություն։ Կարևոր է, որ առաջինը չխամրի երկրորդի ճնշման տակ»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր