211652_close_icon
views-count23642 դիտում article-date 20:23 02-06-2016

Հիվանդանոցում մահացել է օրեր առաջ իր տանը հրազենով ինքնասպանության փորձ կատարած 24-ամյա երիտասարդը

Այսօր` հունիսի 2-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ, 24-ամյա Դավիթ Թովմասյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 20–ին` իրենց տանը հրազենով իր վրա կրակելուց հետո: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/21/85744/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 20-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում 1-03 շտապօգնության հերթապահ խումբը` Աստղիկ բժշկական կենտրոն էր տեղափոխել հրազենային վնասվածքով երիտասարդ տղայի: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը` բաժնի պետ Կարեն Թորոսյանի գլխավորությամբ, պարզել էին, որ գլխի մասում հրազենային վնասվածք ստացած երիտասարդը Շահումյան 17 փողոցի թիվ 5 տան բնակիչ, 24-ամյա Դավիթ Թովմասյանն էր, ով գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Նրա տանը հայտնաբերվել էր նաև հրազեն, որը քննիչի որոշմամբ առգրավվել էր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր