211652_close_icon
views-count2748 դիտում article-date 09:34 07-06-2016

Ռուսաստանը Հայաստանի առջև պայման է դրել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ ԱԺ-ում անդրադառնալով ՀԱՊԿ ՀՕՊ միասնական համակարգին միանալու համաձայնագրին չի բացառել, որ դրանից հետո ՀՀ-ում կհայտնվի 200 մլն դոլար վարկի դիմաց ՌԴ-ից տրամադրվող զինտեխնիկան։ «Ցանկալի չէ դրա մասին բարձրաձայնել, սակայն ես կարծում եմ, որ այն, ինչ որ պայմանավորվել են ՀՀ-ում, կհայտնվի տրամաբանական ժամանակներում»։ Իսկ այդ ընթացքում ԱԺ-ում խոսակցություններ էին շրջանառվում, թե ՌԴ-ն ՀՀ-ի առջև պայման է դրել, որ միայն այդ համաձայնագրի վավերացումից հետո կտրամադրի խոստացած զինտեխնիկան։ Եթե ուսումնասիրում ենք համաձայնագրի ընդունման ժամանակացույցը, տեսնում ենք, որ այդ վարկածն այնքան էլ անտրամաբանական չէ։ Համաձայնագիրը Սերժ Սարգսյանը ստորագրել է անցած տարվա դեկտեմբերի 23-ին, այն ԱԺ է ներկայացրել միայն ապրիլի 5-ին։ Իսկ ապրիլի 25-ին այն ընդգրկվել է քառօրյա նիստերի օրակարգ։ Ապրիլ-մայիս ամիսներին ծավալվեցին բուռն քննարկումներ, որ մինչ այժմ ՌԴ-ն չի տրամադրի այդ զինտեխնիկան. տրամադրելու մասին հույսերը ի հայտ եկան միայն մայիսի վերջին։ «Նման բան չկա, հակառակը, ամեն ինչ հստակ է. մեկը մյուսի հետ կապ չունի, և ընդհանրապես պետք չի այդ մասին շատ խոսել»,– անդրադառնալով այդ խնդրին մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր