7304 դիտում
10:43 21-10-2017
Ինչ պայման է դրել ԱՄՆ-ն ներդրումային «քարտ-բլանշի» դիմաց. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանի հիդրոէներգետիկայում հավանական է ամերիկյան երկրորդ խոշոր ընկերության ներգրավումը: Ըստ նախարարի՝ խոսքը Շնող ՀԷԿ-ի մասին է, որը կառուցվելու է Դեբեդ գետի վրա, և որը, այսպես ասած, Հայաստանի ներդրողների ակումբի ծրագիրն է, ըստ էության՝ առաջին խոշոր ներդրումը:
Ինչպես հայտնի է, Ներդրողների ակումբը ստեղծել են վարչապետ Կարեն Կարապետյանը ու ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Թեև այդ ակումբը նախընտրական շրջանում ստեղծվեց գրեթե պաթետիկ հեռանկարների խոստումով, այդուհանդերձ առ այսօր ակումբն, ըստ էության, աչքի չի ընկել որևէ էական նախաձեռնությամբ, և այդ առումով Շնող ՀԷԿ-ն առաջինն է:
Ի՞նչ է սպասվում ամերիկյան երկրորդ ներդրմանը: Մի՞թե այն կանցնի սահուն, թե՞ դրա մասին, ըստ էության, հայտարարությունից հետո կսկսվի տորպեդահարման գործընթացը: Ընդ որում՝ հետաքրքրական է, որ նույն օրը, երբ նախարարը հայտարարել է այդ մասին, ավելի ուշ վարչապետի հյուրն է եղել ԱՄՆ դեսպան Միլզը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավարի հետ: Դեսպանը քննարկել է հայ-ամերիկյան գործակցության հարցեր և հայտարարել, որ կառավարության գործունեության 8-10 ամիսների արդյունքում ամերիկյան ներդրողների մոտ նկատվել է Հայաստանի հանդեպ հետաքրքրության աճ:
Ի վերջո, մի բան է, երբ ներդրումային այդ ծրագիրն իրականացվում է զուտ Հայաստանի ներդրողների ակումբի ռուսաստանահայ գործարարների կամ պարզապես Սամվել Կարապետյանի միջոցներով, մեկ այլ բան, երբ առկա է լինում արդեն ամերիկյան սուբյեկտություն: Բայց հարց է նաև այն, թե ինչ պայմաններ են դրվում ներդրումային մասնակցությամբ փաստացի տրվող այդ «քարտ-բլանշի» դիմաց: Դեսպան Միլզը Կարեն Կարապետյանից հետաքրքրվել էր կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Քաղաքական աջակցությունը հենց այնպես չի տրվի, դա, թերևս, միարժեք է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7375 դիտում
09:39 25-02-2022
Ինչ պայման է դրել Սամվել Բաբայանը․ «Իրավունք»
1822 դիտում
13:41 25-11-2022
Փաշինյան-Ալիև հանդիպումը չի կայանա. Ալիևը հայտնել է, թե ինչ է պայման է դրել ՀՀ վարչապետը
2748 դիտում
09:34 07-06-2016
Ռուսաստանը Հայաստանի առջև պայման է դրել. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը