7013 դիտում
13:06 07-06-2016
Արդյո՞ք ժամկետային զինծառայող Վահեն ինքնասպան է եղել ու այդ քայլին դիմել է սիրած աղջկա մահվան պատճառով
Ծառայության ընթացքում հրազենային վիրավորումից մահացած Վահե Եղոյանի մահվան շուրջ հակասական կարծիքներ կային: Հիմնականում երկու կարծիք էր շրջանառվում, որ ինքնասպանություն է գործել, իսկ ավելի ուշ էլ նշվեց որ մահացել է հակառակորդի կրակոցից:
Նրան ճանաչողների շրջանում վարկածներ կային, որ նա ինքնասպանություն է գործել, քանի որ սիրած աղջիկ է ունցել, որը մահացել է, սակայն [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Նորաբացի գյուղապետ Գալուստ Գալստյանը նշեց, որ թեեւ իրենք էլ են լսել այդ վարկածը, սակայն անգամ Վահեի ծնողները տեղյակ չեն, որ նա սիրած աղջիկ է ունեցել; Ավելին, Վահեի հուղարկավորության օրը զինվորականներ են եղել եւ հայտնել, որ Վահեն զոհվել է թշնամու գնդակից:
Նշենք, որ Վահեի ընտանիքում երեք եղբայր են, իսկ ինքը երկվորյակ եղբայրներից էր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախնական տվյալներով՝ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մայիսի 25-ին` ժամը 18։20-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վահե Արգամի Եղոյանը: Նա մահացել է հակառակորդի կողմից արձակած գնդակից: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան