4183 դիտում
14:40 07-06-2016
Գողթի շինարարությունը կասեցված է անորոշ ժամկետով. գողթեցիները հաղթեցին
Այսօր՝ հունիսի 7-ին, Երևան-Գողթ ճանապարհը մոտ 2 ժամ փակելու ու գյուղացիներ-շինարարներ բանակցութունների արդյունքում հայտարարվեց, որ շինարարությունը դադարեցվում է, մինչև որ վերջնականապես կլուծվի ջրամբարի ճակատագիրը:
Գյուղացիները սիրով ճանապարհից հավաքեցին քարերը:
Հիշեցնենք, որ Գողթ գյուղի հողերը ոռոգվում են Գեղարդալճից, որից կառավարությունը պատրաստվում է ջուր տալ այլ գյուղեր, մինչդեռ գողթեցիների խոսքով՝ իրենց լճի ջուրը հազիվ է հերիքում:
Գեղարդալճի ջրամբարի նախագծի ղեկավար Վաչիկ Սահակյանը մինչ այդ գյուղացիներին վստահեցնում էր, որ հաշվարկները հստակ են, բոլորին ջուրը կհերիքի:
Գյուղացիները շարունակում էին պնդել, որ չեն հավատում: Կողմերը չկարողացան իրար համոզել, բայց անսպասելի հայտարարությունից հետո շինարարությունը կասեցվում է. կրքերը մարեցին:
Ինչպես ավելի վաղ Գողթից [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/03/86953/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Գողթում: Գյուղացիները ի նշան բողոքի՝ փակել էին ճանապարհը և հրաժարվում էին այն բացել՝ արդարացիորեն բարձրաձայնելով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրեր առաջ Գառնիի գյուղացիների հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ կառավարությունը կքննարկի գողթեցիների բարձրացրած հարցը՝ կապված Գեղարդալճի հետ և այդ ժամանակ գողթեցիները ժամանակավորապես դադարեցրել էին իրենց բողոքի ակցիաները:
Ֆոտոլրագրողի հետ զրուցյում նրանք ասել էին. «Մենք պայքարելու ենք մինչև վերջ և թող վարչապետ Հ. Աբրահամյանն ու Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը վերցրեն իրենց հսկողության տակ և կատարեն իրենց տված խոստումը, այն է՝ մինչև շինարարական աշխատանքներ սկսելը մասսայական քննարկեն գողթեցիների հետ»:
Գյուղ էին ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները՝ մարզի ոստիկանապետ Լայերտ Գրիգորյանի և ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ Կոտայքի ոստիկանապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
2426 դիտում
11:39 03-10-2016
Գողթի գյուղապետ է ընտրվել Կարեն Գաբրիելյանը
Այս բաժնից
967 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
955 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
880 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր