211652_close_icon
views-count2429 դիտում article-date 11:39 03-10-2016

Գողթի գյուղապետ է ընտրվել Կարեն Գաբրիելյանը

Կոտայքի մարզի Գողթ համայնքի ղեկավար է ընտրվել Կարեն Գաբրիելյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կարեն Գաբրիելյանը (առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից) հավաքել է 638, Արտավազդ Հակոբյանը (անկուսակցական)` 622 ձայն: Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 1 523, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների, 1 291: Անվավեր է ճանաչվել 31 քվեաթերթիկ:

Նմանատիպ նյութեր