3423 դիտում
16:11 07-06-2016
ՀՀ բոլոր քաղաքական ուժերը թող հանգիստ նստեն իրենց տեղը և իրենց քիթը չխոթեն Արցախում ընթացող պրոցեսներին. Է. .Շարմազանով
Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերը թող հանգիստ նստեն իրենց տեներում և իրենց իրենց քիթը չխոթեն Արցախում ընթացող պոցեսներին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Հայկ Խանումյանի առևանգման ու ծեծին և դրան հետևած քաղաքական ուժերի արձագանքին:
Դիտարկմանը՝ երբ պետք է լինում, ՀՀ քաղաքական ուժերն ու ՀՀ իշխանությունները արձագանքում են Արցախում տեղի ունեցող զարգացումներին, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ եթե Արցախի արտաքին քաղաքականակությանը, Արցախի անվտանգությանը, պահանջում է, ապա՝ այո, Հայաստանը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, պետք է միջամտի, իսկ մնացած հարցերում` ոչ:
Խոսելով վերջին օրերին Սամվել Բաբայանի կողմից հնչող հայտարարությունների մասին՝ Շարմազանովն ասաց, թե ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն արդեն տվել է բոլոր հարցերի պատասխանները:
«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ԱԺ փոխնախագահ և որպես սովորական մարդ, մի բան եմ բոլորիդ ասում՝ վտանգի պահին իրար վրա քար գցելու ժամանակը չէ: Վտանգի պահին բոլորս պետք է միավորվենք»,- եզրափակեց Շարմազանովը:
Նմանատիպ նյութեր
2166 դիտում
16:19 21-05-2022
Խորհուրդ կտամ՝ «լալկվեն», ոչ թե «հանգիստ նստեն տեղները»․ Սեյրան Օհանյան
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան