211652_close_icon
views-count3061 դիտում article-date 15:47 08-06-2016

Ռաքքայի համար պայքարը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև լարվածության աճի. FT

Սիրիայի Ռաքքա նահանգի ուղղությամբ սիրիական բանակի առաջխաղացումը մեծացնում է ռիսկի գործոնը, քանի որ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող ընդդիմությունը և Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող կառավարական ուժերը կարող են ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող դե-ֆակտո մայրաքաղաքի համար հանդիպել այդ ճակատամարտում, գրում է Financial Times թերթը: Ինչպես նշվում է, ամերիկացի պաշտոնյաները բացառում են այդ հնարավորությունը, սակայն փորձագետները այնքան էլ վստահ չեն, որ երկու բանակները կկարողանան համակարգել գործողությունները և հետ գրավել ռազմավարական նշանակության այդ քաղաքը: Թերթն ընդգծում է, որ այդ ռիսկը բարդացնում է առանց այն էլ ոչ պարզ իրավիճակը Սիրիայում և ուժեղացնում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև լարվածությունըԼ

Նմանատիպ նյութեր