211652_close_icon
views-count2151 դիտում article-date 10:23 08-06-2016

Ինչու Անգելա Մերկելն ու Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերը չմասնակցեցին քվեարկությանը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Ես չեմ բացառում, որ ժամանակը և քվեարկության արդյունքը այնքան էլ պատահական չէին և կապված էին Բեռլինի ու Անկարայի միջև այսօրվա հարաբերությունների լարվածության տոնայնության հետ։ Գերմանիայի լրագրողական համայնքը, քաղաքական վերնախավի նշանակալի հատվածը դժգոհ էին Էրդողանի տարօրինակ պահվածքից և նրա դեմարշների շարքից։ Ինքը՝ Մերկելը, Բունդեսթագում քվեարկությանը չմասնակցեց, ինչպես նաև կանցլերի տեղակալն ու արտաքին գործերի նախարարը։ Չէ՞ որ հենց նրանք են խոսում նախագահ Էրդողանի հետ։ Ակնհայտ է, որ երկրի ղեկավարները վախենում են նրա արձագանքից և չէին ցանկանում ավելորդ անգամ իրենց «այո»-ով նրան բորբոքել։ Բանաձևին «ոչ» ասել նրանք նույնպես իրենց չէին կարող թույլ տալ»,- «Առավոտին» տված հարցազրույցում նշեց Մյունխենի համալսարանի քաղաքագետ Ալեքսանդր Ստեփանյանը՝ մեկնաբանելով Գերմանիա-Թուրքիա փոխհարաբերությունների համատեքստում հունիսի 2֊ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագում քվեարկությունը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր