211652_close_icon
views-count948 դիտում article-date 11:36 08-12-2014

Վրաստան կժամանի Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը

Դեկտեմբերի 9-ին աշխատանքային այցով Վրաստան կժամանի Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն: Սա Դաշնային նախարարի 2-րդ այցն է հարևան երկիր: Մինչ այդ նա Վրաստան էր ժամանել իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Լորան Ֆաբիուսի հետ այս տարվա ապրիլին: Սպասվող այցի ընթացքում Շտայնմայերը հանդիպում կանցկացնի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և արտգործնախարար Թամար Բերուչաշվիլիի հետ:

Նմանատիպ նյութեր