211652_close_icon
views-count5413 դիտում article-date 21:12 08-06-2016

Մարդիկ, ովքեր մահացել են ծիծաղից

1․Մի հին տեղեկագիր մ.թ.ա. 3-րդ դարի հույն ստոիկ փիլոսոփա Քրիսիպի մահվան մասին պատմում է, որ նա իր ավանակին գինի է հյուրասիրում, իսկ հետո մեռնում ծիծաղից, երբ հետևում է, թե ինչպես է կենդանին փորձում թուզ ուտել։ 2․1410 թվականին մահանում է Մարտին Առաջին Արագոնցին. նա այնքան բուռն է ծիծաղում, որ մահանում է շնչահեղձությունից։ 3․Ծիծաղից մահ է վերագրվում Վերածննդի իտալացի բանաստեղծ Պապուա Պիետրո Արետինոյին. ասում են, որ նա մահացել է բարձր ծիծաղից առաջացած շնչահեղձությունից։ 4․1660 թվականին շոտլանդացի ազնվական Թոմաս Ուրկհարտը, որ անգլերեն է թարգմանել Ֆրանսուա Ռաբլեի ստեղծագործությունները, մահացել է այն բանից հետո, երբ իմացել է, որ գահ է բարձրացել Չարլզ II-ը։

Նմանատիպ նյութեր