211652_close_icon
views-count1403 դիտում article-date 14:24 09-06-2016

Երևանի քաղաքապետարանը 10.000 դպրոցական պայուսակներ կնվիրի ապագա աշակերտներին

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտող դպրոցահասակ երեխաները քաղաքապետարանի կողմից կստանան ուսումնական իրենց առաջին նվերները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։ Ավագ խմբերի բոլոր երեխաներին կհանձնվեն դպրոցական պայուսակներ՝ 13 անուն անհրաժեշտ դպրոցական պարագաներով՝ այդ թվում գրենական պիտույքներ և նկարչական տարբեր ալբոմներ ու ներկեր։ Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ կազմակերպությունների կամավորների ներգրավմամբ ընդհանուր առմամբ 10.000 պայուսակներն արդեն նախապատրաստվել են և ավարտական-ամփոփիչ հանդեսների շրջանակում կփոխանցվեն ապագա աշակերտներին։

Նմանատիպ նյութեր