33326 դիտում
01:18 10-06-2016
Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Աչաջուր գյուղում հիդրոկայանի պատը գետի վարարման պատճառով փլուզվել է. ըստ տեղեկությունների 1 հոգու գետը տարել է. ԼՐԱՑՎԱԾ
[url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Աչաջուր գյուղի վարչական տարածքում, գետի վարարման հետևանքով փլուզվել է հիդրոկայանի պատը: Ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգու գետը քշել, տարել է:
Այդ տեղեկությունը ճշտելու համար գյուղ են ժամանում Տավուշի մարզի հրշեջ փրկարարներն ու ոստիկանները:
***
10:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ փրկարարները գետից դուրս են բերել 47- ամյա Վարուժան Գաբրիելյաին:
Նա ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա: Սոցիալապես անապահով էին, բնակվոմ էին հողաշեն տանը: Նա ընտանիքի միակ կերակրողն էր:
Հետաքրքիր է` «Իջևանի բետոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ի մոտակայքում գտնվող «Քարավարտ» ՍՊԸ-ն կցուցաբերի՞ բարի կամք և օգնության ձեռք կմեկնի՞ «իրենց մեղքով» մահացած Գաբրիելյանների ընտնիքին` գոնե հոգալով թաղման ծախսերը:
[b]Մահացած 47-ամյա Վարուժան Գաբրիելյան [/b]
[img]/ups/images/0521083001465553444742913.jpg[/img]
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+