211652_close_icon
views-count60382 դիտում article-date 17:38 26-05-2024

Արտակարգ իրավիճակ՝ Տավուշի մարզում. Աղստև գետի վարարման պատճառով ճանապարհներ են վնասվել, երկաթբետոնե արգելապատնեշներ ու ծառեր են կոտրվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկվանից արտակարգ իրավիճակ է ստեղծվել նաև Տավուշի մարզում։ Աղստև գետի վարարման պատճառով ճանապարհներին տեղադրված բետոնե հենապատեր են փլվել, երկաթե ճաղավանդակներ ու ծառեր են կոտրվել, որոշ ճանապարհահատվածներում, մասնավորապես Դիլիջան խոշորացված համայնքի Հաղարծին վարչական տարածքում դպրոցի շենքի առջևի հատվածում է ճանապարհին մեծ վնաս պատճառվել, կոտրվել են գազախողովակների հենասյուներ, էլեկտրական սյուներ։

Ողջ գիշեր տեղում աշխատել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզի Դիլիջանի, Իջևանի հրշեջ-փրկարարները։

Դեպքի վայր է ժամանել նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով ուժեղացված ծառայության են անցել ՊԾ Տավուշի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Այսօր Տավուշի մարզ են ժամանել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նույն նախարարության հաշվեկշռում գործող «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը։

Տեղում է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանը։

Այս պահին տեղում իրավիճակին ծանոթանալու համար Տավուշի մարզ է ժամանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 208+
208+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր