211652_close_icon
views-count1152 դիտում article-date 09:43 10-06-2016

Նպատակ կա արևմտամետներին հավաքելու մի դաշինքի մեջ. «Իրատես de facto»

«Իրատես de facto» թերթը գրում է. «Խորհրդարանական ոչ մի ընդդիմադիր ուժ չգիտի մյուս ԱԺ-ում լինելու է, թե ոչ, սպասում են «կենտրոնի» հրահանգին, որ իրենց գլխի ճարը տեսնեն։ Իսկ «կենտրոնում», մեր աղբյուրի պնդմամբ, դեռ հստակ դասակարգում չկա, թեև «էսքիզները» երևում են։ Ասել է՝ նպատակ կա արևմտամետներին հավաքելու մի դաշինքի մեջ, ունենալու ևս մեկ-երկու ընդդիմադիր բևեռ (այս հարցում դեռ հստակություն չկա՝ ում թողնել լուսանցքում) և ՀՀԿ-ՀՅԴ իշխանական զույգ։ Նույն աղբյուրի պնդմամբ, կան նաև առանձին ընդդիմադիր պատգամավորներ, որոնք այս սցենարի մեջ չեն «տեղավորվում»։ Վերջիններս ջանքեր են գործադրում վերստին պատգամավոր դառնալու՝ ինքնուրույն այս կամ այն ուժից «կառչելով»։ Իսկ մինչ այդ ԱԺ ամբիոնից ընդդիմադիրներին ևս մեկ հնարավորություն կտրվի ոչ թե հասարակությանը, այլ քաղաքական «գծագրողներին» փոխանցելու իրենց մտադրությունները։ Օրենսդրական աշխատանքից «հոգնած» պատգամավորական դասը հերթական անգամ բերման կենթարկվի, քանի որ առաջիկայում արտահերթ նստաշրջան է նախատեսվում։ Գործարար պատգամավորների համար առանձնահատուկ է այս արտահերթը, քանի որ նրանց գումարները «հաշվող» ու «տնօրինող» նախագիծ է օրակարգում՝ Հարկային օրենսգիրքը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր