211652_close_icon
views-count23877 դիտում article-date 01:00 12-06-2016

Եվրո-2016. Ռուսաստանը վերջին վայրկյաններին սառը ցնցուղ լցրեց Անգլիայի գլխին. տեսանյութ

Չափազանց դրամատիկ ավարտ ունեցավ Եվրո-2016 մրցաշարի խաղային երկրորդ օրվա Անգլիա-Ռուսաստան հանդիպումը: Անգլիացիները հսկայական առավելություն ունեին ամբողջ խաղի ընթացքում, գոլային բազմաթիվ պահեր ստեղծեցին, որոնցից միայն մեկը պսակվեց հաջողությամբ` 73-րդ րոպեին տուգանային հարվածով հաշիվը բացեց Էրիկ Դայերը: Թվում էր, թե այս մրցաշարի ֆավորիտներից մեկը համարվող Անգլիան առաջին հաղթանակը կտանի, սակայն հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին Ռուսաստանի հավաքականի հազվադեպ գրոհներից մեկից հետո պաշտպան Վասիլի Բերեզուցկին գլխի գեղեցիկ հարվածով գրավեց Ջո Հարթի պաշտպանած դարպասը և հավասարեցրեց հաշիվը` 1:1, թեպետ գոլը գրանցեցին Գլուշակովի հաշվին: Խաղն այդպես էլ ավարտվեց, ինչի համար անգլիացիները կարող են միայն իրենց մեղադրել: [b]Եվրո-2016, խմբային փուլ, B խումբ [/b] Անգլիա-Ռուսաստան` 1:1 Գոլերը` Դայեր, 73 – Գլուշակով, 90+2
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր