13473 դիտում
10:35 02-04-2019
Կենտրոնական բանկը սառը ջուր լցրեց Փաշինյանի ոգևորության վրա. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Հրապարակված ցուցանիշները հիմք են տալիս ևս մեկ դատողություն անելու համար. դարձյալ կանգնել է իշխանափոխությունից առաջ Հայաստանի տնտեսության մեջ նշմարվող ներդրումային ակտիվությունը, որը նկատվեց արդեն 2017թ. չորրորդ եռամսյակից և շարունակվեց 2018թ. առաջին եռամսյակում։ Այդ ընթացքում օտարերկրյա կապիտալի զուտ հոսքերը ներքին տնտեսության մեջ էապես ավելացան։ Դրանք կազմեցին շուրջ 196 մլն դոլար։ Իշխանափոխությունից հետո, սակայն, ներդրումային այս ակտիվությունը սառեց։ Սպասումները, որ նախկին իշխանություններին հեռացնելուց հետո արտաքին կապիտալը ողողելու է Հայաստանի տնտեսությունը, չարդարացավ։
Որքան էլ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հավաստիացնում էր, որ ներդրողները պատրաստ են օր առաջ գալ Հայաստան և ֆինանսական լուրջ ներարկումներ իրականացնել, այնուհանդերձ, հրապարակված ցուցանիշները վկայում են, որ դրանք զուր հույսեր էին։ Չնայած առանց այդ ցուցանիշների էլ նկատելի է, որ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումային ակտիվություն չկա։
Հասկանալի է, որ ներդրումները ժամանակ են պահանջում։ Ընդ որում, երբեմն՝ երկար ժամանակ։ Սակայն նման ակնկալիք ունենալու համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել դրա համար։ Մի բան, ինչը բնավ չի նկատվում կառավարության գործողությունների մեջ։ Ուստի զարմանալի չէ, որ իշխանափոխությունը ոչ միայն դրական ազդեցություն չի ունեցել Հայաստանի տնտեսության ներդրումային հոսքերի վրա, այլև հակառակն է եղել։ Մոտենում է կառավարության գործունեության մեկ տարին, իսկ այդ ընթացքում չի հաջողվել դնել որևէ նոր, քիչ թե շատ լուրջ ներդրումային ծրագրի հիմք»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
23877 դիտում
01:00 12-06-2016
Եվրո-2016. Ռուսաստանը վերջին վայրկյաններին սառը ցնցուղ լցրեց Անգլիայի գլխին. տեսանյութ
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»