3630 դիտում
15:04 12-06-2016
Կյանքից հեռացել է մանկագիր Երվանդ Պետրոսյանը
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հունիսի 11-ին, 76 տարեկանում կյանքից հեռացել է անվանի բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանը:
Երվանդ Պետրոսյանը ծնվել է 1940 թվականի փետրվարի 23-ին, Արթիկի շրջանի Հնաբերդ գյուղում: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվաբանական ֆակուլտետը: Աշխատել է ՀՍՍՀ հեռուստատեսության և ռադիո հաղորդումների պետական կոմիտեում, «Սովետական գրող» («Նաիրի») հրատարակչությունում: 1977 թվականից Հայաստանի գրողների միության անդամ էր:
Երվանդ Պետրոսյանը ճանաչում է ձեռք բերել մանուկներին հասցեագրված ժողովածուներով: Նրա բանաստեղծությունները տպագրվել են գրական մամուլում և հանդեսներում: Ավելի քան 25 գրքերի հեղինակ է, զբաղվել է նաև թարգմանությամբ:
1989 թվականին նրա «Հազարան հավք» մանկական ժողովածուն արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակի, 1999 թվականին «Կապույտ հեքիաթ» մանկական ժողովածուն` «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի, 2007 թվականին «Վարդավառ» և «Հազար ու մի եթե» մանկական գրքերը` ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրքի մրցանակի:
2010 թվականին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, 2011 թվականին` ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Նմանատիպ նյութեր
2090 դիտում
23:57 26-12-2020
Կյանքից հեռացել է անվանի մանկագիր Սուրեն Մուրադյանը
1158 դիտում
11:54 08-01-2023
Կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը
979 դիտում
09:53 20-09-2024
Կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը
Այս բաժնից
859 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
880 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»