211652_close_icon
views-count2093 դիտում article-date 23:57 26-12-2020

Կյանքից հեռացել է անվանի մանկագիր Սուրեն Մուրադյանը

90 տարեկանում կյանքից հեռացել է անվանի բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ Սուրեն Մուրադյանը: Այս մասին Հանրային ռադիոյին հայտնել է Սուրեն Մուրադյանի թոռնուհին։ Սուրեն Մուրադյանն այն հազվագյուտ բանաստեղծներից է, ով ուղեկցում է ընթերցողին մանկությունից մինչև խոր ծերություն: Գրական երկար ճանապարհ անցած անվանի գրողն իր ողջ կյանքում աշխարհին նայեց մանկան ջինջ ու մաքուր հայացքով, իր կախարդական աշխարհում երեխաներին սովորեցնելով բարություն և ազնվություն: Սուրեն Մուրադյանը մանկական, քնարական, երգիծական 130 ժողովածուների, 250-ից ավելի երգերի տեքստերի հեղինակ է: Ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի տասնյակ լեզուներով, պիեսները բերմադրվել են Հայաստանի և նրա սահմաններից դուրս բազմաթիվ թատրոններում: Գրական երկարամյա վաստակի համար Սուրեն Մուրադյանը պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու մրցանակներով: Ես ողջ կյանքում ականջիս օղ արեցի՝ Ապրել շիտակ, սերմանել սեր, բարություն, Ագահության ու չարի դեմ կռվեցի Եվ ժպիտներ բաժանեցի միշտ մարդուն… Սուրեն Մուրադյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին` ժամը 18:00-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում (թաղապետարանի հարևանությամբ), հուղարկավորությունը` դեկտեմբերի 29-ի՝ ժամը 13:00-ին, նույն վայրից:

Նմանատիպ նյութեր