3346 դիտում
17:17 13-06-2016
Բանալին 1 ժամով վստահել էր հարևանին
Հունիսի 10-ին, ժամը 23-ին, 1963 թ. ծնված Սաթենիկ Պ.-ն ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 10-ից 11-ը, իր բնակարանի բանալին գտնվել է հարևանի՝ 1985 թ. ծնված Մագդա Մ.-ի մոտ: Ժամը 19-ի սահմաններում վերցնելով բանալին՝ նկատել է, որ ննջասենյակի պահարանում դրված զարդատուփից գողացել են 1 ոսկյա վզնոց և 2 ոսկյա մատանի` պատճառելով 550.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունիսի 11-ին, ժամը 14-ին, Միկրոշրջան թաղամասի թիվ 17 շենքի բակից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Մագդա Մ.-ն, ով խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1296 դիտում
15:18 14-05-2014
Տան բանալին վստահել էր ծանոթին, բայց ...
Այս բաժնից
907 դիտում
18:54 14-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» ՔԿՀ
787 դիտում
18:30 14-01-2025
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի 2020-2030 թթ. ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները
1510 դիտում
18:04 14-01-2025
Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում