211652_close_icon
views-count1354 դիտում article-date 10:15 14-06-2016

Քանի՞ կուսակցություն է գրանցված Հայաստանում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ընտրություններից առաջ սնկի պես սկսում են աճել կուսակցությունները կամ վարկաբեկված կուսակցության անունը փորձում են շղարշել մի նոր անունով։ Ինչևէ, «Իրավունքի» հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունից տեղեկացնում են. «Համաձայն իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում 2016 թվականի հունիսի 13-ի դրությամբ առկա տեղեկությունների, Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 73 կուսակցություն»։ Իսկ թե դրանցից, ովքեր իրենց մասին կհիշեցնեն առաջիկայում, ցույց կտա 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր