211652_close_icon
views-count2536 դիտում article-date 15:25 14-06-2016

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Մարտունու և Վարդենիսի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնել են զենք- զինամթերք

- 1952 թ. ծնված Գագիկ Ն.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 45 փամփուշտ, - 1968 թ. ծնված Գևորգ Ա.-ն՝ «ՌՊԳ-22» տիպի ձեռքի նռնականետ` նռնակով, - 1970 թ. ծնված Արթուր Հ.-ն՝ «ԻԺ» տիպի 32 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան, - 1978 թ. ծնված Ժիրայր Պ.-ն՝ 7.62 մմ տրամաչափի գնդացիրի` 40, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 6 փամփուշտ, նռնակ` առանց պայթուցիչի, - 1957 թ. ծնված Մեխակ Մ.-ն՝ ինքնաշեն ատրճանակ, 7.62 մմ տրամաչափի կարաբինի` 15, 7.62 մմ տրամաչափի` 20, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի` 9 փամփուշտ, - 1989 թ. ծնված Արման Խ.-ն՝ «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, - 1979 թ. ծնված Համլետ Ա.-ն՝ «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 37 փամփուշտ, - 1986 թ. ծնված Դավիթ Բ.-ն՝ «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան, - 1993 թ. ծնված Տարոն Ա.-ն՝ «ՏՕԶ 8» տիպի, 5.6 մմ տրամաչափի, մեկփողանի, ակոսափող հրացան: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր