2312 դիտում
15:38 14-06-2016
Մարդ, որ քաղաքական որբ է, ժամանակի ընթացում վերածվում է քաղաքական բճի. Վարդան Այվազյանի անդեմ պատասխանը` ոմանց
Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ԱԺ ամբիոնից խոսեց Հայաստանում քաղաքական բճության ու «պապա» ման գալու մասին:
«Քանի որ անդեմ հարցադրում եղավ, անդեմ էլ պատասխանեմ ոմանց: Ես շատ լավ հասկանում եմ քաղաքական որբությունը. մարդ որ քաղաքական որբ է դառնում, ժամանակի ընթացքում վեր է ածվում քաղաքական բճության… բիճ է դառնում… պապա է ման գալիս, ճուտ, հատկապես, երբ ինքը ջերմոցի վարունգ է լինում ու օլիգոպոլիայի պարարտանյութով շեղված, բնականաբար, պետք է ցույց տա, որ մեկումեջ ընդդիմադիր կեցվածք ունի»,- հայտարարեց Վարդան Այվազյանը:
Այս մասին Հարկային օրենսգրքի նախագծի քննարկմանը իր ամփոփիչ զեկույցում հայտարարերց հարակից զեկուցող Վարդան Այվազյանը:
Նա մեջբերեց իր մի լավ ընկերոջը, որ միշտ ասում է, որ համարձակ լինել, երբ դա թույլատրված է, իսկ երբ թույլատրությունը հանվում է, տակը բան չի մնում:
Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն իր ելույթում հայտարարել էր` «Այդքան մեծ քիթ ունեք, բայց քթածակ չունե՞ք, որ հասկանաք»:
Նույն ելույթին անդրադարձել էր նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և նշել էր.«Անկախ նրանից, ով ինչ մեծ բան ունի, պետք չի իր գլխից մեծ-մեծ թռնի»:
Նմանատիպ նյութեր
5253 դիտում
16:23 21-06-2016
«Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանությունը վկաներից ոմանց ֆիլմ է հիշեցրել, ոմանց էլ` հրավառություն
Այս բաժնից
643 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
694 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
856 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան