Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի զբոսաշրջության նախարարի հետ
Հունիսի 14-ին դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի զբոսաշրջության նախարար Միշել Ֆարաոնի հետ:
Քննարկվեցին երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում, այդ թվում՝ մասնավոր հատվածի միջև կապերի խրախուսմանը և զարգացմանն առնչվող հարցեր:
Դեսպան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջային միջավայրը՝ կարևորելով այդ ոլորտի զարգացման ուղղությամբ թիրախավորված քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը: Դեսպանն ընդգծեց, որ երկու ժողովուրդների պատմական և արդի առնչություններն ամուր հիմք են հանդիսանում զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման համար: Այդ առումով կարևորվեց երկու երկրների փորձի փոխանակումը ներդրումների խրախուսման և ենթակառուցվածքների ընդլայնման նպատակով:
Երկուստեք կարևորվեց զբոսաշրջության զարգացման գործում Հայաստանի և Լիբանանի միջև օդային ուղիղ կապի հասանելիության ապահովումը և այդ ուղղությամբ գործնական քայլերի կիրառումը, ինչպես նաև ծառայությունների համալիր փաթեթների մշակումը: