211652_close_icon
views-count2456 դիտում article-date 22:28 23-06-2016

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի տեղեկատվության նախարարի հետ

Հունիսի 23-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի տեղեկատվության նախարար Ռամզի Ժրեյժի և Լրատվության ազգային գործակալության տնօրեն Լաուր Սլեյման Սաաբի հետ: Նախարար Ժրեյժի հետ քննարկվեցին տեղեկատվության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Ընդգծվեց լրատվամիջոցներին հավաստի, վստահելի և անաչառ տեղեկատվության տրամադրման, իրադարձությունների անկողմնակալ մեկնաբանման անհրաժեշտությունը: Լրատվության ազգային գործակալության տնօրենի հետ դեսպան Մկրտչյանը քննարկեց այդ ոլորտում գործնական քայլերի ձեռնարկման հետ կապված մի շարք հարցեր, ներառյալ` լրագրողական խմբերի փոխայցելությունների կազմակերպումը:

Նմանատիպ նյութեր