Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի գյուղատնտեսության նախարարի հետ
Հուլիսի 20-ին տեղի ունեցավ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի գյուղատնտեսության նախարար Աքրամ Շեհայեբի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Լիբանանի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները։ Ընդգծվեց լիբանանյան ներդրմամբ Հայաստանում գյուղատնտեսական ծրագրերի իրականացման հաջող փորձը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում նմանօրինակ նախագծերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։
Գյուղատնտեսության բնագավառում հայ-լիբանանյան գործարար կապերի ամրապնդման և դեպի Հայաստան լիբանանյան կապիտալի ներհոսքի առումով երկուստեք կարևորվեց փոխայցելությունների կազմակերպումը:
Նախարար Շեհայեբը ներկայացրեց նաև Լիբանանի գյուղմթերքների արտադրողներին տրամադրվող արտահանման աջակցության մեխանիզմները։
Անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության իրավական հիմքի զարգացմանը։