2977 դիտում
15:04 15-06-2016
Գարիկը ընկերների հետ պետհամալսարանում վիճաբանություն է սարքել, որն ավարտվել է դանակահարությամբ եւ տուժողին ծանր վնաս պատճառել
Գարիկ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում գտնվող հասարակական վայր հանդիսացող Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի 1-ին հարկի նախասրահում, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով` նույն պահին նախասրահում գտնվող ուսանողների, ԵՊՀ աշխատակիցների և ներկա այլ անձանց նկատմամբ, վիճաբանել և կռվել է գործով չպարզված երկու անձանց հետ, որի ընթացքում վերջիններիս հետ միասին աղմկել է և բարձրաձայն հայհոյանքներ տվել:
Նույն պահին կարգի հրավիրելու նպատակով նրանց է մոտեցել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Գոռ Խաչատրյանը և նկատողություն արել վերջինիս` պահանջելով դադարեցնել կռիվն ու հայհոյանքները: Գ. Ղազարյանը իր հետ գտնվող երկու անձանց հետ չդադարեցնելով խուլիգանական գործողությունները, շարունակելով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, կռվի է բռնվել Գոռ Խաչատրյանի հետ, հարվածներ հասցրել նրան, որից հետո կռվողներին է միացել Գոռ Խաչատրյանի համակուրսեցի Գ. Արսենյանը:
Կռվողների ձայներից հավաքվել են նախասրահում գտնվող տարբեր անձինք, այդ թվում` ԵՊՀ անվտանգության պետ Մարտիրոս Աջաբյանը և նրա աշխատակիցները, ովքեր փորձել են դադարեցնել կռիվը, սակայն Գարիկ Ղազարյանը և նրա հետ գտնվող անձինք, չենթարկվելով նրանց պահանջներին, շարունակել են կռվել:
Այդ ընթացքում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մուտքի դռներից, կռվողների աղմուկները լսելով, գործով չպարզված այլ անձանց հետ ներս է մտել Գոռ Խաչատրյանի մորաքրոջ որդի, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտական բաժնի 3-րդ կուրսի ուսանող Սարգիս Նազարեթյանը և տեսնելով, որ Գոռ Ղազարյանն ու նրա հետ գտնվող երկու անձինք կռվում են` Գոռ Խաչատրյանի հետ, նույնպես միացել են կռվին:
Այդ ընթացքում Գարիկ Ղազարյանն իր մոտ գտնվող որպես զենք օգտագործվող դանակով երեք անգամ դիտավորությամբ հարվածել է Սարգիս Նազարեթյանին` նրան պատճառելով ծանր վնաս:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Այսինքն, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին եւ 258 հոդվածի 4-րդ մասով:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
19549 դիտում
17:08 16-03-2017
Վիճաբանություն Վանաձորում, որն ավարտվել է դանակահարությամբ. եղբայրներից մեկը հիվանդանոցում է, մյուսին փնտրում են
Այս բաժնից
1006 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
766 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն
1021 դիտում
21:30 21-01-2025
Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ