930 դիտում
15:26 15-06-2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Ղազախստանի դեսպանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին եւ խորհրդատու Ժալգալ Ադիլբաեւին:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ կարեւորել Ղազախստանի Հանրապետության հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու այդ համատեքստում հատկապես էական համարել երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ ակտիվ եւ արդյունավետ համագործակցության ձեւավորումը:
ԱԺ փոխնախագահը, խոսելով տարբեր միջխորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի եւ Ղազախստանի աշխատանքի վերաբերյալ, կարեւորել է առավել համաձայնեցված գործընկերային համագործակցությունն ու իրար չհակասող դիրքորոշումների առկայությունը քվեարկություններում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության կարգավորման, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցերին, հայ-թուրքական հարաբերություններին: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին՝ ԱԺ փոխնախագահը մասնավորապես վերահաստատել է, որ Հայաստանը կողմ է խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: «Մենք պատերազմ չենք ուզում, մենք կողմ ենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, բայց պատրաստ ենք պաշտպանել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- նշել է ԱԺ փոխնախագահը: Այս համատեքստում նա նշել է, որ Ադրբեջանից հնչող հայտարարությունները անլուրջ ու անհեթեթ են ու չեն բխում բանակցային տրամաբանությունից:
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ԱԺ փոխնախագահը դեսպանին տեղեկացրել է, որ Թուրքիան արդեն 23 տարի շրջափակման մեջ է պահում Հայաստանը, ինչն անընդունելի է 21-րդ դարում, իսկ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ խոսում նախապայմանների լեզվով, ինչը եւս անընդունելի է:
Էդուարդ Շարմազանովը նաեւ անդրադարձել է քաղաքակիրթ աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման անհրաժեշտությանը՝ նշելով, որ ցեղասպանությունների ժխտումը հղի է նոր ցեղասպանությունների կրկնության վտանով:
Դեսպան Թիմուր Ուրազաեւը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է գործընկեր երկրների հետ հավասարակշռված եւ կառուցողական հարաբերությունների հաստատումը, անհրաժեշտ համարել Հայաստանի հետ փոխգործակցության զարգացումն ու համագործակցության խորացումը միջխորհրդարանական մակարդակում եւ առեւտրատնտեսական ոլորտներում:
ԴԵսպանն առաջնային է համարել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի եւ խնդիրների քննարկումը: Դեսպանը նաեւ նշել է, որ Ղազախստանը հատկապես հետաքրքրված է ՀՀ օրենսդրությամբ եւ այդ ոլորտում փորձի փոխանակմամբ:
Նմանատիպ նյութեր
835 դիտում
13:46 17-06-2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Բելառուսի դեսպանին
3320 դիտում
15:01 23-03-2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Լեհաստանի դեսպանին
2872 դիտում
15:40 05-10-2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հունաստանի նորանշանակ դեսպանին
Այս բաժնից
1765 դիտում
22:30 26-12-2024
Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ․ tert.am
700 դիտում
22:25 26-12-2024
Արամ Ա Հայրապետը իր օրհնությունն է տվել ազգային-ընկերական ծառայություն մատուցող հաստատություններին
982 դիտում
22:12 26-12-2024
Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել