2872 դիտում
15:40 05-10-2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հունաստանի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային:
Ողջունելով հյուրին՝ Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է նրան դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք Հայաստանում:
ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ նշել, որ այն գնալով զարգանում է, ինչը պայմանավորված է նաեւ երկու ժողովուրդների ճակատագրերի նմանությամբ եւ ընդհանրություններով, նրանց դավանած արժեհամակարգով: Էդուարդ Շարմազանովը նշանակալի տեղ է հատկացրել միջխորհրդարանական համագործակցությանը եւ տեղեկացրել, որ Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարաններում գործում են բարեկամական խմբեր, որոնք ակտիվ համագործակցում են, ակտիվ են նաեւ տարբեր միջազգային հարթակներում գործակցությունը եւ փոխայցերը:
Էդուարդ Շարմազանովը երախտագիտություն է հայտնել Հունաստանի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար, ինչպես նաեւ տեղեկացրել, որ թե Հայաստանի, թե Լեռնային Ղարաբաղի խորհրդարանները միաձայն ընդունել են Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններ:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմին եւ կարեւորել հայ ժողովրդի համար այդ ծանր օրերին հույն պատգամավորների այցերը ՀՀ եւ Արցախ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան նշել է, որ մեծ սիրով է ստանձնել Հայաստանի Հանրապետությունում դեսպան լինելու առաջարկը: Նա նույնպես կարեւորել է միջխորհրդարանական ակտիվ համագործակցությունը եւ նշել, որ ցանկալի է համագործակցել նաեւ այն ոլորտներում, որոնք դեռեւս բաց են մնում:
Տիկին դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված հայտարարության համար եւ առաջարկել համագործակցության զարգացման մի շարք ուղղություններ: ԱԺ փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել դրանց իրականացմանը:
Հանդիպմանն անդրադարձել է եղել Հայաստանում հունական համայնքի խնդիրներին, հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Նմանատիպ նյութեր
835 դիտում
13:46 17-06-2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Բելառուսի դեսպանին
3317 դիտում
15:01 23-03-2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Լեհաստանի դեսպանին
927 դիտում
15:26 15-06-2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Ղազախստանի դեսպանին
Այս բաժնից
967 դիտում
22:12 26-12-2024
Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել
712 դիտում
21:55 26-12-2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
802 դիտում
21:42 26-12-2024
Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ Ավետիք Իշխանյան