7108 դիտում
14:24 15-06-2016
Կալանավորը պնդում է, որ Կալանավայրերի վարչության պաշտոնյաները ցուցաբերում են անմարդկային վերաբերմունք, իսկ հետո էլ խոսում են մարդասիրությունից
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին կրկին ահազանգել է Վանաձոր ՔԿՀ-ի` առողջական լուրջ խնդիրներ ունեցող դատապարտյալ, 48-ամյա Վարդան Ղուկասյանը, ով հայտնել է հետևյալը.
Երեկ` հունիսի 14-ին, երեկոյան 20:00-ի սահմաններում իմ առողջական վիճակը կրկին վատացել է և ինձ (260/140 ճնշումով) տեղափոխել են բուժմաս, որտեղ սիստեմաներ եմ ստացել: Առավոտյան բուժմաս է եկել ՔԿՀ-ի պետ Գևորգ Մկրտչյանը դատախազի հետ, ում ես խնդրել էի հրավիրել և հայտնեց, որ վաղը պետք է ինձ տեղափոխեն Արմենիա բժշկական կենտրոն` հետազոտության:
Այսօր` հունիսի 15-ին, ժամը 13:00-ի սահմաններում կրկին ինձ այցելել է Գ. Մկրտչյանը և հայտնել, որ Արմենիա չեն տեղափոխելու, որովհետև Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից տեղեկացրել են, որ դեռ չունենք պետպատվեր: Իմ հարցին, թե` ոնց անեմ, երբ վատ եմ, Գ. Մկրտչյանը ասել է` «Ինչ անեմ, ես մեղք չունեմ»: Բուժմասում քույրերը զեկուցում են նույնպես, որ իմ վիվճակը վատ է, սակայն ոչինչ չի արվում: Խնդրում եմ ինձ մոտ հրավիրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ, լրագրողներ, որպեսզի հայտնեմ, թե ինչ է կատարվում կալանավայրում, ինչպես են մարդկանց «գլուխն ուտում»: Ես թունավոր զոբ ունեմ, առողջական վիճակս գնալով վատանում է, ես վիրահատության կարիք ունեմ, սակայն ամեն կերպ անտեսում են` ցուցաբերելով անմարդկային վերաբերմունք»:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/06/14/87865/]Հիշեցնենք,[/url] որ ՄԻՊ-ը արձագանքել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հրապարակմանը. «[color=#CC0000]SHAMSHYAN.com [/color]լրատվական կայքի հունիսի 13-ի հրապարակմամբ տեղեկացել ենք, որ Վանաձոր ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալներից մեկի քույրն ահազանգում է, որ եղբոր՝ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված նամակը չի ուղարկվել ՄԻՊ աշխատակազմ: Տեղեկացնում ենք, որ հունիսի 8-ին տվյալ դատապարտյալի նամակը ստացվել է, մուտքագրվել եւ այժմ գտնվում է քննարկման փուլում»: