211652_close_icon
views-count2109 դիտում article-date 16:38 16-06-2016

Սանկտ Պետերբուրգի կամուրջներից մեկը Ահմադ Կադիրովի անունով են կոչել

ՌԴ Սանկտ Պետերբուրգի իշխանությունների որոշմամբ, քաղաքի կամուրջներից մեկը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հոր՝ Ահմադ Կադիրովի անունով են անվանել: Այս մասին հայտնում է RBC-ն: Հունիսի 6-ին քաղաքի կենտրոնում բողոքի երթ է անցկացվել, որին մասնացել են հազարից ավելի ցուցարարներ, իսկ մոտ 70 հազար ակտիվիստներ անցած շաբաթներին ստորագրություններ են հավաքել՝ բողոքելով այդ նախաձեռնության դեմ: Կրեմլում կամրջի վերանվանման հարցը որակել են բացարձակապես քաղաքի իշխանություննների կամքի դրսևորում: Կրեմլը չի որոշում նման հարցեր, կամրջի վերանվանումը չպետք է համաձայնեցվի Կրեմլի հետ,- նշել է Կրեմլի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նմանատիպ նյութեր