211652_close_icon
views-count1644 դիտում article-date 19:00 16-06-2016

Առանձնահատուկ ուշադրություն` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած նախորդ աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել էր «Երևանյան ամառ» ծրագրում և երեխաների ամառային հանգստի կազմակերպմանը միտված այլ նախաձեռնություններում ներգրավել սոցիալապես անապահով ընտանիքների և հատուկ խմբերի երեխաներին: Ըստ այդմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակվող, վերը նշված ընտանիքների 40 երեխաներ իրենց մեկօրյա հանգիստն անցկացրել են Ծաղկաձոր քաղաքում: Քանաքեռզեյթունցի փոքրիկների համար կազմակերպվել է ճանաչողական էքսկուրսիա, որի ընթացքում նրանք այցելել են «Կեչառիս» եկեղեցական համալիր, իսկ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում ծանոթացել Օրբելիների ընտանիքի պատմությանը, հարստացրել իրենց մշակութային գիտելիքները: Ծաղկաձորի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանն էլ ծանոթացրել է Ծաղկաձորի պատմությանը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր