211652_close_icon
views-count1151 դիտում article-date 15:25 17-06-2016

Այսօր երեկոյան Աջափնյակ վարչական շրջանում տեղի կունենա «Ողջույն Աջափնյակից» մանկական միջոցառում

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով, այսօր՝ հունիսի 17-ին, մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Արմենիա բժշկական կենտրոնի հարակից զբոսայգում ժամը 16:00 - 18։00-ը տեղի կունենա «Ողջույն Աջափնյակից» մանկական ծրագիրը: Ժամը 16:00-ից այգում կբացվի Աջափնյակի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ստեղծագործությունների ցուցահանդեսը, իսկ ժամը 17:00-ին կմեկնարկի բազմաժանր համերգային ծրագիր`ճանաչված ու սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Օրն ավելի հիշարժան կդարձնեն բազմաթիվ անակնկալները: Միջոցառման կազմակերպիչն է Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմը`Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում: «Երևանյան ամառ» ծրագրի հիմնական առաքելություներից է նաև ամառային արձակուրդները մայրաքաղաքում անցկացնող երեխաների առօրյան հետաքրքիր ու բովանդակալից դարձնելն է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մանկական բոլոր միջոցառումներում ներգրավվում են նաև սոցիալապես անապահով ընտանիքների ու հատուկ խմբերի երեխաները: «Երևանյան ամառ 2016» -ի շրջանակում մանկական միջոցառումներ տեղի կունենան Երևանի բոլոր վարչական շրջաններում:

Նմանատիպ նյութեր