211652_close_icon
views-count70816 դիտում article-date 12:12 18-06-2016

Աշոտ Աղաբաբյանի բացառիկ նորությունն ու հարցազրույցը` տարած հաղթանակի մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ես գող չեմ, գողը ինքն է: Իմ ազգանվան, հիմնարկի, երեխաների, ընտանիքի, ծնողների առջեւ մաքուր եմ: Ես իմ երկրին չեմ խաբի: Չէի էլ կարող խաբել: Կռված տղան, հայրենիքի պաշտպանը իր պետությանը չի դավաճանի: Իմ պարագայում դա աբսուրդ է: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ, գործարար Աշոտ Աղաբաբյանը` Բուռնաշը: Ներկայացնելով Գագիկ Խաչատրյանի դեմ տարած իր հաղթանակի մանրամասները, ապրիլյան պատերազմում անցկացրած օրերը եւ ավելին: Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ: [b]-Պարոն Աղաբաբյան, մոտ 2 տարի առաջ հարկայինը, երբ ստուգումներ անցկացրեց Հրազդան տոնավաճառում, Ձեզ դատի տվեց` 50 միլիոնից ավելի դրամի տուգանք նշանակելով: Արդյունքում` սնանկացաք: Երկարատեւ դատական գործընթացից հետո տեղեկացա, որ օրեր առաջ շահել եք դատը, ինչը մեր օրերում զարմանալի նորություն է: [/b] -Հարկայինը, երբ մեզ մոտ ստուգումներ սկսեց փաստաթղթային առումով թերություններ չկարողացավ հայտնաբերել: Հետո հարկայինը սկսեց մեր աշխատողներին հարցաքննել: Հարցաքննությունների արդյունքում եկան այն եզրակացության, որ մեզ մոտ թերություններ կան: Սակայն այնպիսի թերություններ էին, որոնք որեւէ հիմնավորումներ չունեին: [b]-Նրանց կողմից հայտնաբերված մի աբսուրդ թերություն կարո՞ղ եք առանձնացնել:[/b] -Իհարկե: Օրինակ` կանգառում միշտ խցանումներ էին լինում: Մենք ստիպված մեքենաները ներս էինք թողնում: Բայց տեսանք, որ մարդիկ կան, որոնք մեզ հետ կապ չունեին, դրա դիմաց գումար էին վերցնում: Արդյունքում` օրինականացրեցինք: Այսինքն, տվեցինք վարձույթով մի կազմակերպության, որը մեզ վճարում էր տարածքի դիմաց: Սակայն նրանց գործունեությունն էլ վերագրեցին մեզ: Ասում են. «Այսքան գումար եք հավաքել, մուտք չեք տվել»: Բացատրում ենք, որ դա մեզ հետ կապ չունի, բայց հարկայինը որոշեց վերագրել մեզ: Ինչեւէ, 50 միլիոնի ակտ կազմեցին, որը դատարանում հերքվեց: Սակայն մենք այդ տուգանքը վճարեցինք, որ հիմնարկի տնօրենին չկալանավորեն: Շնորհակալ եմ դատարանից, որ գտնվեց գործարար սուբյեկտի կողքին: Եվ ամբողջ մեղադրանքները հերքվեցին: [b]-Դատարանում արդարությունը հաղթեց, իսկ ինչպե՞ս են փոխհատուցելու ձեզ պատճառած վնասի դիմաց: Չէ՞ որ այս ընթացքում սնանկացաք: [/b] -Եթե անգամ բողոքարկեն դատարանի որոշումը վերաքննիչում կամ վճռաբեկում, մեկ է, պետք է էլի հաղթանակի հասնենք: Այստեղ ամենակարեւորը այն էր, որ ես Խաչատրյան Գագիկին ապացուցեցի, որ ես գող չեմ, գողը ինքն է: Իմ ազգանվան, հիմնարկի, երեխաների, ընտանիքի, ծնողների առջեւ մաքուր եմ: Ես իմ երկրին չեմ խաբի: Չէի էլ կարող խաբել: Կռված տղան, հայրենիքի պաշտպանը իր պետությանը չի դավաճանի: Իմ պարագայում դա աբսուրդ է: Բայց դրա հետեւանքներն են ահավոր: Պատկերացրեք, տարեկան 500 միլիոն դրամ հարկ վճարող հիմնարկը սնանկացավ` Գագիկ Խաչատրյանի հանձնարարությամբ: 175 աշխատող կար, հիմա 25 մարդ էլ չկա: Քննիչներն էլ էին ապշած, անգամ դատին չէին գալիս, ասում էին. «Մենք գիտենք, որ դուք արդար եք»:Դատական ամբողջ գործընթացից հետո, բնականաբար, հաշվարկներ պետք է անենք եւ փոխհատուցման հայտ ներկայացնենք: Դատարանի այս որոշումն ինձ համար բարոյական մեծ հաղթանակ էր: Բայց ես ուզում եմ շեշտել, որ նման վարվելակերպը տնտեսվարող սուբյեկտների նկատամբ կարծես դավաճանություն լինի քո հայրենիքի նկատմամբ: Հասարակ մեր օրինակը` տարեկան 500 միլիոն հարկ տվող հիմնարկին դարձրեց 0: Ինչի՞ համար: [b]-Իսկ դրանից ո՞վ օգտվեց:[/b] -Այդ առիթը Ծառուկյան Գագիկը օգտագործեց եւ ասաց. «Եկեք ինձ մոտ, ձրի տեղ եմ տալիս»: Դե, հիմա գնացեք, տեսեք, թե ինչ վիճակում են: Այնտեղ միլիոնավոր գումարներ են ներդրել, բայց առեւտուր չկա, չեն էլ կարողանում դուրս գալ այնտեղից, որովհետեւ այդ գումարը իրենց վերադարձնող չկա: [b]-Սնանկացումից եւ դատարանի հաղթանակից հետո ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, որ կարողանաք վերականգնել ձեր կորցրած ունեցվածքը եւ վերականգնել նախկին դիրքը:[/b] -Տոնավաճառը գնալով ակտիվանում է: Առողջացման ծրագիր ենք մշակում: Բանկի հետ պայմանավորվածություն ենք փորձում ձեռք բերել, որ վարկը մարելու ժամկետը երկարացնեն, նոր վարկ վերցնենք եւ այդ ժամկետում մարենք: Մենք այդ մարդը չենք, որ վարկ վերցնենք եւ չմարենք: Իհարկե, առողջացման ծրագրի շրջանակում իմ մտերիմների հետ պայմանագրեր կկնքեմ, որ ինձ օգնության ձեռք մեկնեն, գումարներ տան, որ բանկերի հետ կապված բոլոր պարտքերը մարեմ: Օրինակ` Դիլիջանի հանքային ջրերի գործարանը տղայինս է, իրեն պետք է խնդրեմ, որ պարտքերս մարելու համար գումար տրամադրի, որ ես իրեն պարտք մնամ, ոչ թե բանկին, որ բանկային իմիջս նորից վերականգնեմ, որը այդ վիճակին հասավ Գագիկ Խաչատրյանի պատճառով: [b]-Լավ, ի՞նչ է շահում Գագիկ Խաչատրյանը այս ամենից:[/b] -Տեսեք, եթե հանենք հանքային հումքի արտադությունը, բյուջեում ավելացրած արժեքի հարկը 60-70 տոկոս է կազմում: Իսկ եկամտահարկի, շահութահարկի գծով` 15-20: Սա նշանկում է, որ արտադրող չունենք: Դրսից բերված ապրանքների ավելացված արժեքի հարկի հաշվին բյուջե են կառուցել: Արտադրությունը ոչնչացրել են, մարդիկ թողել-գնացել են: Հայաստանից Ռուսաստան գնացած գործարարները 2-3 տարվա մեջ 1 միլիոն աշխատատեղ են ստեղծել, որը կարող էին այստեղ անել, բայց խժռելու քաղաքականությամբ Գագիկ Խաչատրյանը Հայաստանի արտադրությունը վերացրեց: [b]-Պարոն Աղաբաբյան, նշեցիք, որ կռված ազատամարտիկը չի կարող գող լինել: Անցում կատարենք ապրիլյան պատերազմին: Դուք այն ազատամարտիկներից էիք, որ շտապեցիք պատերազմի դաշտ: Այնինչ, մինչեւ այդ թյուր կարծիք կար, որ գործարարները, պաշոտնյաները պատերազմի դաշտ էլ չեն գնա, ժողովուրդը չի միավորվի, այնինչ, ճիշտ հակառակը տեղի ունեցավ: Ի՞նչը Ձեզ տարավ պատերազմի դաշտ: Պատերազմի դաշտը նույնն էր, թշնամին նույնն էր, ի՞նչն էր փոխվել պատերազմի դաշտում:[/b] -Պատերազմի դաշտում ընդամենը փոխվել էր այն, որ մենք մեծացել էինք: Այսինքն, մենք այն մարտունակությունը չունեինք, ինչ որ այսօրվա զինվորը: Ես հպարտանում եմ մեր զինվորներով: Ժամանակի հետ զենք-զինամթերքն էլ է փոխվում: Այս անգամ հակառակորդի զենք-զինամթերքին մենք անծանոթ էինք: Մեր գործունեությունը այն եղավ, որ մենք առաջնագծի զինվորներին փոխարինեցինք. հանգստացան, լողացան: Մնացյալ ժամանակ խրամատները վերականգնեցինք: Բոլորս զինվորի պես մեկ մարդու նման ենթարկվում էինք կարգ ու կանոնին, որովհետեւ Անկախության բանակը թրծված էր Լեոնիդ Ազգալդյանով, կարգ ու կանոնով: Անգամ տարիքով մարդիկ շարք էին կանգնում, գնում ճաշարան: [b]-Այսինքն՝ Դուք ինքներդ շարքային զինվորի կյանքո՞վ եք այնտեղ ապրել:[/b] -Իհարկե, շարք ենք կանգնել, ճաշարանում զինվորի հետ հաց ենք կերել, նույն զորանոցում քնել: Մեր գործը մեր զինվորին օգնելն էր եւ պատերազմի մասնակից դառնալը: Իսկ պատերազմ գնում է այն մարդը, ով իր ընտանիքը, հայրենիքը սիրում է: Իր կնոջ, երեխաների, ծնողների մոտ իրեն հզոր է զգում: Մեզ հետ գնացած տղաներից շատերը առաջին անգամ էին եկել պատերազմի դաշտ: Նրանք եկան, տեսան, թե ինչ բան է դա:Պատկերացրեք՝ մենք պետություն չունենայինք: Դառնայինք այն ժողովուրդներից, որ պատմություն չունեն: Այսօր մեր սփյուռքը իրեն հպարտ է զգում, որովհետեւ հայրենիք ունի: [b]-Հերթական անգամ հրադադար հաստատվեց: Սա ոչ այլ ինչ է, քան հերթական ստորակետը: Ի՞նչը կարող է այս թվացյալ հրադադարին՝ պատերազմին, վերջակետ դնել:[/b] -Թող չարդարացնի այն փաստը, որ մենք ավելի շատ ենք կոտորել: Մենք չենք ուզում ոչ ոքի կոտորել: Նրանց զինվորի մահն էլ իմ խղճին դարդ է չէ՞, որովհետեւ ընտանիք ունի, հայր, մայր, քույր, եղբայր: Այս ամենին վերջակերտը միայն պատերազմը կարող է դնել: [b]-Այսինքն, պետք է չհամաձայնեինք հրադադարին, հա՞:[/b] -Եթե այս անգամ թուրքը փորձի, հինգ անգամ ավելի ենք գրավելու: Այս աշխարհում թուրքին վստահել չի կարելի, դա նույն բանն է, որ գնաս, զոհվես: Եթե զոհ պետք է ունենանք, ուրեմն` գրավելով, ոչ թե նահանջելով: Քաղաքական լուծում ես այս ամենի մեջ չեմ տեսնում: Սա քաղաքական խաղեր են տարբեր երկրների մասնակցությամբ: Յուրաքանչյուրն իր շահը ունի: [b]-Ո՞ւմ էր ձեռնտու այս ամենը: [/b] -Նաեւ ադրբեջանցիներին, քանի որ տարածքը իրենցը չէ: Իրենք ազգ չունեն, իրենք ադրբեջանցի ազգ ունեն, ինչը նշանակում է, որ այդտեղի բնակիչ են, հողի տերը չեն:Բայց ունեն գազ, նավթ, որի վրա շատ գերտերություններ աչք ունեն: [b]-Ղարաբաղից գալուց հետո առաջինը ո՞ւմ այցելեցիք: [/b] -Մայիսի 9-ին, երբ վերադարձա, առաջին անգամ շքանշաններս փակցրեցի հագուստիս ու այցելեցի հորս: Նա էլ Երկրորդ համաշխարհայինի մասնակից է եղել, երկու անգամ վիրավորվել: Գնացի հետը խոսելու: Ասացի` այսպես գնամ, հորս ասեմ, որ ես էլ եմ հայրենիքի զինվոր: Մեդալ կպցնել, կուրծքս զարդարել չեմ սիրում, բայց այդ օրը արեցի հորս ցույց տալու համար: Այս ձեւով նաեւ ցանկացա ասել, որ նրանց արժանի սերունդ մեծացավ, եւ հիմա էլ մեզ փոխարինող արժանի սերունդ է մեծանում ու հայրենիքը պաշտպանում: Մի անգամ Սպարապետ Վազգեն Սարգսյանը վետերանների հետ հանդիպում էր կազմակերպել, հորս տեսավ` ճանաչեց ու ասաց, որ կռված տղու տղեն է գնում պատերազմի: Այդ խոսքերը չեմ մոռանում: [b]-Վազգեն Սարգսյանի հետ մոտ ընկերներ էիք: Նա այս իրավիճակը ինչպե՞ս կգնահատեր: [/b] -Երկրի վիճակը այսպես չէր լինի, եթե Վազգենը լիներ: Իսկ ապրիլյան պատերազմի առումով` իրենց հարձակումը կանգնեցնելուց բացի, նոր հարձակում կգործեր եւ նոր տարածքներ կվերցներ, որ իրենց ապացուցեինք, որ մեզ հետ չեն կարող մրցել: Այս անգամ մենք ոչինչ չապացուցեցինք :Ընդամենը մեր զինվորը կռվեց մինչեւ վերջ: Մեր յուրաքանչյուր զինվորի դեմ թշնամու տասնյակ զինվորներ դուրս եկան, բայց մեր զինվորը չփախավ: Վազգենը կհպարտանար: Անկեղծ եմ ասում: Նախկինում, եթե սեղան նստելուց միշտ ծնողների կենացն էինք խմում, հիմա նաեւ զինվորի կենացն ենք խմում: Այս քսանօրյա մեր ճակատում լինելը պետք է ամեն հայ ապրի: Պատերազմ լինի, թե չլինի: Անգամ սփյուռքից գոնե մեկ ամսով պետք է գան` զինվորին փոխարինեն, զինվորի ճաշը ուտեն, որ իրենց լիարժեք տղամարդ զգան: Պատկերացրեք՝ ամբողջ սփյուռքից տարեկան 100-200 հազար զինվոր գա, ծառայի, գնա: Չմոռանանք, որ մենք պաշտպանվող բանակ ենք. մենք չեն հարձակվում, թշնամին է հարձակվում: Դրա համար էլ մենք պաշտպանական բանակ ենք կոչվում: Այս դեպքում բոլորս կազմ ու պատրաստ կլինենք պաշտպանությանը: Բացի այդ, մեր զենք- զինամթերքը, ոչ թե 30-40 հազարանոց բանակի համար պետք է լինի, այլ միմիլինանոց բանակի ռեզերվով: Այդ ժամանակ ռուսը, ամերակացին կամ անգիլացին միայն իրենց մասին չեն մտածի: Մենք էլ կարող ենք պատերազմի վերջակետը դնել: [b]-Նախորդ եւ այս պատերազմի ընթացքում ի՞նչ տարաք ձեզ հետ պատերազմի դաշտ եւ ի՞նչ բերեցիք:[/b] -Առաջին պատերազմին գնալով` մենք մեր հայրենասիրության, ոգու արժեքը զգացինք:Հասկացանք, թե ինչ բան է իրական ոգին, անձի, հայրենիքի, պատվի արժեքը: Մենք դա ձեռք բերեցինք; Այս անգամ էլ նույնը կրկնվեց: Մեր տարիները կորցրեցինք, որից հնարավոր չէ խուսափել, բնականաբար, պետք է գնար: Այս անգամ էլ նամուս ու պատիվ բերեցինք: Իսկ ամենակարեւորը այն է, որ մեր զոհված ազատամարտիկների, զինվորների հոգիները երկնքում են, եւ իրենք այնտեղից նայում են, թե դու պահեցի՞ր նամուս ու թասիբդ, թե՞ գողացար, թալանեցիր: Այդ հոգիները ամեն ինչ տեսնում են: Մարդ պետք է պատասխան տա հենց այդ տղերքի հոգիներին: Այս պատերազմում նաեւ նոր ընկերներ ձեռք բերեցի, որոնց հետ վերադառնալուց հետո էլ կապը պահում եմ, եւ այն շարունակվելու է: [b] -Շնորհակալություն անկեղծ զրուցի համար: Պատերազմը երբեք թող էլ չկրկնվի, իսկ հաղթանակները Ձեզ ուղեկցեն կյանքի բոլոր ոլորտներում:[/b] -Ես եւս շնորհակալ եմ զրույցի առիթի ու անկեղծ բարեմաղթանքի համար: [b]Զրուցեց ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b] [b] Լուսանկարները` Գագիկ Շամշյանի[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր