2456 դիտում
11:01 18-06-2016
Ո՞ր երկրներից են զբոսաշրջիկներ այցելում Հայաստան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստան ժամանած օտարերկրացիներից «զբոսաշրջիկ» որակավորման ենթակա անձանց թիվը կազմել է 252 հազար 500 մարդ: Իբրև զբոսաշրջիկ պաշտոնական վիճակագրությունը դիտարկում է Հայաստան ժամանած բոլոր այն օտարերկրացիներին, ովքեր մեր երկիր չեն գալիս գումար վաստակելու նպատակով և մեկ տարուց ավել էլ չեն մնում: Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում արտերկրից եկած զբոսաշրջիկների ընդունել է 58 հյուրանոց, որոնցում ընդհանուր հանգրվանել է 30 հազար 620 օտարերկրացի հյուր: Ի դեպ, Հայաստան ամենաշատը այցելել են ՌԴ քաղաքացիները՝ մոտ 68 հազար հոգի, մեր երկիր այցելած Իրանի քաղաքացիների թիվը առաջին եռամսյակում կազմել է շուրջ 58 հազար 600 մարդ: ԱՄՆ քաղաքացիների թիվը զբոսաշրջիկների թվակազմում երրորդն է՝ մոտ 27 հազար հոգի: Հարկ է նշել, որ Եվրամիության անդամ երկրներից Հայաստան ժամանածների թիվն ընդհանուր կազմել է 37 հազար հոգի»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4963 դիտում
20:10 10-05-2022
Այս տարի ադրբեջանցի զբոսաշրջիկներ են եկել Հայաստան, թուրքերի թիվն էլ եռապատկվել է․ ՀՀ վիճակագրական կոմիտե
Այս բաժնից
688 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
925 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2233 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ