211652_close_icon
views-count3303 դիտում article-date 17:00 19-06-2016

Սպիտակ արջը փոկի հոտը կարող է առնել 800 մետր հեռավորությունից

Սպիտակ արջը աշխարհի ամենամեծ ցամաքային գիշատիչն է և կշռում է 350-680 կգ։ Մյուս արջերից տարբերվում Է նրանով, որ ունի երկար վիզ և տափակ գլուխ։ Կաշին սև է, իսկ մազածածկույթի գույնը փոխվում է սպիտակից մինչև դեղնավուն, ամռանն այն դեղնում է արևի լույսի անընդհատ ներգործությունից։ Մատների արանքում կա լողաթաղանթ։ Մագիլները խոշոր են և կարող են բռնած պահել նույնիսկ ամենաուժեղ զոհին։ Շատ խիտ բուրդը արջի մարմինը պահպանում է ցրտից և սառը ջրում թրջվելուց։ Հարմարվելու համար կարևոր դեր է խաղում նաև ենթամաշկային ճարպի հաստ շերտը, որն ունենում է մինչև 10 սմ հաստություն։ Սպիտակ գունավորումը նպաստում է կենդանու աննկատ մնալուն։ Լավ զարգացած են նաև հոտառությունը, լսողությունը և տեսողությունը՝ իր զոհին կարող է տեսնել մի քանի կիլոմետրից, փոկի հոտը կարող է առնել 800 մետրից։

Նմանատիպ նյութեր